Բոբիկ ոտքերով տղան մեկ տարի է ինչ գուլպայագործ էր դարձել: Սպիտակ, բորբոսնած կառույցն ամեն առավոտ մի քանի կիլոգրամով թեթևանում էր: Տղան էր թեթևացնում: Իրեն ոչ ոք չէր վճարում այդ գործի համար: Պարզապես չէր կարող կառույցն այդպես լիքը թողնել ու առանց այդ էլ անհանգիստ գլուխը բարձին դնել: Թարթիչների փակվելուց հետո շրջապատող ծովի լացուկոծը նույնիսկ ակնարկի ձևով չէր հասնում քնած տղային: Իսկ ողջ գիշեր պտտվող պայծառ լույսին վաղուց էր սովորել: Երազներում այդ լույսը փողոցային լապտերի տեսք էր ստանում, ու տղան ամրապնդում էր քունը: Եթե հանկարծ մթնում էր, տղան գիտեր, որ կառույցում է անսարքությունը, ոչ թե իր երազների փողոցներում: Արթնանում էր ու շտապում վերև` փարոսի լույսն ու իր երազների լապտերները կարգավորելու համար:Երեկոյան կառույցն արդեն լցված էր լինում: Հյուրերը երբեք չէին ուշանում: Նրանք բոլորն էլ պատրաստված էին գալիս: Հո փարոսի փոքրիկ բնակչի՞ց չէին խնդրելու մի փունջ պարանն ու աթոռը: Առանց այդ էլ տղային նեղություն էին տալիս իրենց մարմինները նվեր թողնելով իրեն, որ առավոտյան գա ու ծովը նետելու արարո...
Մարի Մելիքյան