Skip to main content

Posts

Showing posts with the label վտանգ

վտանգը

Ես երբեք միստիկ կերպարների պակաս չեմ ունեցել, ոմանք գոյություն են ունեցել երևակայությանս շնորհիվ,  մի մասը` իրականում, որոնց ես եմ այլ կերպ ընկալել: Ամենատպավորիչը մանկությանս ամենամեծ վախերից մեկն էր. դա երկարավուն, եռանկյունու տեսք ունեցող, գորշ գույնի կոճակ էր, որը պոկվել էր մամայիս վերարկուից ու դրված էր ոչ պակաս միստիկ դարակում: Այնտեղ պահում էինք սուր գործիքներ, ավելորդ իրեր, լիքը ուրիշ կոճակներ, մեխեր և այլն: Քանի դեռ կոճակը չէր պոկվել մամայիս վերարկուից, ինձ համար ոչինչ չէր ներկայացնում: Պոկվելուց հետո կոճակի անունը Վտանգ դրեցի ու մամայիս խնդրում էի, որ Վտանգին չթողնի դուրս գա դարակից: Մաման սկզբից չէր հասկանում ինչի մասին եմ խոսում, հետո, երբ ցույց տվեցի կոճակը, ծիծաղեց: Վտանգին ես գրեթե ամեն օր տեսնում էի երազումս, թե ինչպես է դարակից դուրս գալիս, կոպիտ բարձրակրունկներ հագած քայլում դեպի իմ սենյակը ու ողջ ճանապարհին խոսում: Վտանգի աչքերը մեծ էին ու կոճակի երկու կողմերի վրա տեղադրված` իրարից բավականին հեռու: Հիշում եմ նաև երկար թարթիչները: Վտանգն ուներ մանր ու արագաշարժ ո...