Skip to main content

Posts

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Sopor Aeternus- Poetica

Տրամադրությունս մետաղային է: Աչքիս առաջ պատկերներ են երևում՝ ծաղրածուներ, տիկնիկներ, պոզով-պոչով արարածներ: Բոլորն ինչ-որ ուրախ-գռոտեսկային տրամադրությունների մեջ են, ծիծաղում են, կատակներ են անում ու գարեջուր են խմում: Ես ուզում եմ իրենց միանալ: Դիմացս թափանցիկ պատ կա, որը չի թողնում իրենց մոտ գնալ: Ոչ ոք ինձ չի նկատում: Պոզով-պոչովներն իրար լեզու են ցույց տալիս: Ամբողջ հատակով փոքր սև բլոճներ են վազվզում: Ծաղրածուները աջ ձեռքով գարեջուրն են բռել, ձախով՝ կացինը: Տիկնիկների հագին ոչինչ չկա: Կողքից ինչ-որ մեկը բարձր խռմփացնում է: Ականջիս տակ բոլորն աղմկում են, գոռում, ծղրտում, հաչում, երգում, ծլվլում…Ականջներս փակում եմ: Ձայները շարունակվում են: Հետո աչքերս եմ փակում: Ձայները կտրվում են: Բացում եմ աչքերս: Հայտնվում եմ թափանցիկ պատից այն կողմ: Ոչ ոք չկա: Թույլ շնառություն եմ լսում: Հետո պարզում եմ՝ իմ շնչառությունն է: Նստում եմ հատակին: Վերցնում եմ գարեջրի շիշն ու սկսում եմ խմել: Աչքերովս փնտրում եմ թափանցիկ պատը: Չեմ գտնում: Մի քիչ էլ եմ գարեջուր խմում: Նորից եմ փնտր...

Երկնքում ծովից են խոսում

- Սառն է - ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է - ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են - ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել - չէ, որտեղից - մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք - ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան - էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից - չէ, դրանք շարժվում են - մերոնք էլ են շարժվում - սողում են - թող լինի սողալ, ի՞նչ կա որ - ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են - լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն - դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է  - առաջին անգամ եմ լսում - չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված - իմ տեսածների վրա մենակ թվեր էին - բա ասում ես, երբեք չես տեսել - հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային - խաչե՞ր - հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա - բարդ ես խոսում - հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել - ու՞մ - մեսսիային: ...