Skip to main content

Posts

Գլխի ծառ

Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել,  դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը: Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում: Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգա...

քո լույսի տակ

Քո լույսի տակ Ոնց որ արևի շողքը Ձմեռվա մաշկին հենված. Էդ ներքևներում Միջատներից էլ խորը Ծվծվոցի ու իր խլանալու միջև ընկած տարածքում Կսպասես ինձ, չէ՞ Մեկ էլ ցուրտ սիրող Գարնան ծաղկից կհարցնես Թե ինչ բան ա հույսը Ինչ վախենալու՜ Ոնց ասեմ քեզ զգացածս Եթե էդ քո ներքևներում Խլացնում ես ամեն տեսակ Թկթկոցներ ու կտկտոցներ Իսկ բառերդ արմատներ են գցում Իրար հակառակ Նվիրածդ ձմեռվա մաշկից վերցրի Առանց մուտք գործելու Քո էդ տեղը Ուր դու վեր ես ածվում ոտնահետքի` Մի քանի րոպե տևողության Ու չես հայտնվում մինչև իմ գալն Ու քեզ քաղելը Կանաչ լույսին անծանոթ Բառերս թարս արձագանքող Մամռոտած քո էդ ներքևներում Տենց էլ չսպասեցիր ինձ` Մինչև սառած ծաղիկ դառնալս Չհասցրի անգամ համն առնել Ձմեռվա մաշկից վերցրած Քո նվիրածի:

Ջրափոսը, իր ցեխոտ ջուրը, առնետներս, երկնքի անհասկանալի գույնն ու դու

Երկնքի գույնն այսօր անհասկանալի մուգ է: Վազում եմ նեղ ու դատարկ փողոցով: Պատահական ընկնում եմ ջրափոսն ու խեղդվում: Գալիս ես դու ու ինձ հանում ջրափոսից: Բայց ես խեղդված եմ: Ու նույնիսկ չեմ շնչում: Փողոցում առնետներն են վազվզում` պտտվելով ջրափոսի շուրջը: Դու չես թողնում, որ նրանք ինձ տրորեն: Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ առնետներն արդեն վաղուց է, ինչ տրորում են ինձ: - Չքվեք,-գոռում ես, ու երկինքը սևանում է: Դու մաքրում ես ջրափոսը, լվանում ես ցեխն ու սրբում թաց գետինը: Առնետները քեզ չեն լսում, շարունակում են տրորել ինձ` մինչ դու գործովդ ես զբաղված: Երկնքի գույնն էլի անհասկանալի է դառնում: Վերցնում ես ինձ ու հետդ տանում, առնետներիս էլ հետևիցդ քարշ  տալիս: Ջրափոսի տեղը դատարկ է հիմա, գետինը ցեխոտ ու թաց չէ: Բայց երկինքը տրտմում է: Նոր ու էլ ավելի հորդ անձրև է  ուղարկում ներքև: Ջրափոսը լցվում է նորից: Դու ստիպված հետ ես վերադառնում, որ էլի ջրափոսը մաքրես, լվանաս ու չորացնես: Առնետներին էլ հետդ ես բերում, ու իրենք սկսում են էլի ինձ տրորել: Մոտենում ես ջրափոսին ու ինձ խեղդված գտ...

տիեզերագործ

Նվիրեք ինձ Մեկին Ով դուրս է Ինքն իր գլխից, Իր հիշողություններից Ով չի ներառում ինքն իրեն իր մեջ Ով դուրս է իր դեմքից Ու չունի պարունակություն Չունի սեռ ու տարիք Չունի կենսագրություն Ով դեռ ոչ մի անգամ չի լսել և ոչ մեկին Ով երբեք ոչինչ չի սկսել ու մինչև վերջ չի հասցրել Ով չունի ընկալում, Ոչինչ չի տեսնում Ոչնչի ընդունակ չէ Ոչինչ չի սիրում Ոչ մեկին չի խղճում Ու երբեք, երբեք Ցավ չի զգացել Ասեք ինձ տեղը նրա, Ով տեղավորված չէ Ինչ-որ մի տեղ Ու դուրս է Մթնոլորտից Մոլորակներից ու արբանյակներից Տեղավորված չէ ոչ մի տեսակի Տիեզերքում Ով նույնիսկ տեղավորված չէ Ինքն իր ներսում Ով չունի պատեր կամ եզրագծեր Չունի բովանդակություն, Հստակություն Անտեսանելի է Անհոտ, անհամ, չներծծվող Անդեմ է Չունի տևողություն Չունի պայմանականություն Չի շարժվում Բայց ոչ էլ քարացած է Չի աճում ու չի շնչում դուրս է ժամանակից Տարածության մեջ տեղ չի զբաղեցնում Չունի զանգված, կշիռ, չափ Ոչմիբանի հետ փոխկապակցված չէ Ոչնչից կախված չէ Ու ոչ էլ ինչ- որ բան է իրենից կախված Միակ բանը, որն ունի Դատարկությունն է Անկշիռ,  անտեսանելի ու...

Թաթեր

     Դա ցեխը չէր լպրծուն ու թաց:     Անձրևի չլմփոցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել քայլերը:     Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր ոտքերը:     -Պայմանավորվեցինք: Ով շուտ վերջացնի` կստանա կոշիկը:     Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին: Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր  ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:     Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից: Հինգ զույգ ոտքեր իրար չէին ...