10.05.13

Սիրու˜ն: Ֆոտոշարք

Սիրում եմ սենց խփնված ու ահավոր սիրուն երևակայություններ: Էլի գոթիկայի ու գռոտեսկի միաձուլում ու արդյունքում սենց հրաշք բան: Չգիտեմ հեղինակն ով է, բայց իրեն շնորհակալ եմ սենց սիրուն ու հավես բան սարքելու համար:  

04.05.13

Մեզ չեն հավատում

 
Նայիր դիմացիդ պատին: Տե՛ս: Ոչինչ չե՞ս տեսնում: Չնկատեցի՞ր արդյոք պատի վերևի անկյունում մի փոքրիկ սարդոստայն՝ իր սարդով: Եթե նկատեցիր այն, ուրեմն շարունակիր սա կարդալ: Գիտե՞ս, որ հենց նոր դու մեզ միացար, քանի որ նկատեցիր այդ փոքրիկ սարդոստայնն ու սարդը: Մարդիկ նայում են ու ոչինչ չեն տեսնում այնտեղ: Նրանց հետաքրքիր չէ, թե ինչ կա պատի անկյունում: Նրանց համար կարևորը սպիտակ ու անտաշ պատն է: Կարևորը միա՛յն պատն է: Եթե այդ պատի վրա մի փոքրիկ փոս առաջանա, նրանք անմիջապես կծածկեն այն, միայն թե ոչ ոք չտեսնի: Իսկ մենք ամբողջ պատից միայն այդ փոքրիկ փոսն ենք:

02.05.13

Երբ ես հեքիաթ եմ պատմում

- Հեքիաթ կպատմե՞ս
- Ի՞նչ
- Հեքիաթ, սովորական, պուպուշ     հեքիաթ
- Բայց ես հեքիաթ պատմել չգիտեմ: Ոչ մեկը չեմ հիշում
- Ուրեմն հորինիր
- Համոզված ե՞ս, որ ուզում ես...
- Հա, մենակ թե պուպուշ լինի
- Չէ, ես պուպուշ բաներ չեմ պատմում, առավել ևս հորինում
- Իսկ դու փորձիր
- Դու կփոշմանես
- Չեմ փոշմանի
- Գոնե թեման ասա

28.04.13

Գունաթափություն

Հիշողություն:
Անգույն ծակոցներ:

Մի տղա էր
կապույտ-կանաչ աչքերով,
սուր ծակոցներ ու
մազեր:

Դեղին դաշտերի
ցողունները 
հավասար էին
տղայի խոնավ
ոտքերին:

26.04.13

Նա: Բլուրը: Մարդիկ

Маленькие люди,
Серые дома,
Из-за них. наверное,
Я сошёл с ума.
Я хочу придумать,
За каким холмом
Сокрылся мой туманный город,
Мой настоящий дом...


Հիշու՞մ ես: Ես պատուհանի մոտ էի կանգնած: Այդ օրը շատ ցուրտ էր: Անձրև էր գալիս: Բայց դու գիտես, որ ես անձրև չեմ սիրում: Գիտես, որովհետև դու էլ չես սիրում: Հետո դու ինձ մոտեցար:

25.04.13

Ածելիավոր



Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով: Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին:

17.04.13

Մարմիններ


Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն:
Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին:
Ու ես քեզ եմ ընտրում:

12.04.13

Սարքը




Ես-Բարև
Նա-Բարի լույս
Ես -Գիտես հիմա երեկո է
Նա -Բայց մենք առավոտվանից իրար հետ ենք
Ես -Մի՞թե
Նա -Դու ժամին նայե՞լ ես
Ես -Ինչպես կարող եմ նայել ժամին, եթե ինձ չես թույլատրում քեզնից բացի ուրիշ մեկին նայել

10.04.13

Կատակ

Գեղեցիկ կապույտ ծաղիկներով ու կանաչ մարգագետիններով մի ինչ-որ անտառանման վայր. դրախտ են կոչում: Ու մարգագետինների կենտրոնում բազմած լուսե պսակով մի ինչ-որ արարած. իրեն էլ Աստված են կոչում: Աստված էր ու դրախտը...ու ոչինչ էլ չկար:

08.04.13

Մեռած գունավորիկը

Գունավոր, բազմագույն, գունագեղ...մարդիկ են: Սովորական անհասցե ամբոխ է, սովորական շոգ օր է՝ անտանելի արևով: Ու շնչել չի լինում: Գունագեղությունից գլուխս պտտվում է՝ ես սովոր չեմ դրան, արևից էլ ամբողջ տեսողական ու նյարդային համակարգս է խառնվում՝ ատում եմ արևն էլ, ամբոխն էլ, իր մարդկաց էլ...

05.04.13

Ուղղակի


Երկու օր շարունակ գլխիս մեջ սև-սպիտակ մտքեր էին քննարկվում: Ուղեղս ծանրացած էր: Երկու ծայրերն էլի հանգիստ չեն տալիս: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում մեջտեղին հարմարվել: Ինձ դուր է գալիս աջ ծայրը, ձախն՝ ավելի:Մի քանի օր առաջ վերջացրեցի պատմվածքս՝ մտքումս անիծելով այն: Ես երբեք չեմ համակերպվում այն ամենի հետ, ինչն ինքս եմ ստեղծել: Երբեմն Վոլտերայի հետ էլ չեմ համակերպվում (չնայած որ Նրան ես չեմ ստեղծել. ստեղծողն անհայտ է, ստեղծվածն՝ ավելի):

26.03.13

Фильм. Фильм. Фильм

 

Երեկ vk.ru-ում <<Законы Фильмов>> խմբի կոմիքսներն էի նայում՝ ֆիլմերի բոլոր չգրված օրենքների մասին, որոնք առկա են բոլոր ֆիլմերում (հատկապես ամերիկյան-ինչու, որովհետև ամենաստանդարտ ու իրենց մեջ ոչ մի իմաստ չպարունակող ֆիլմերը դրանք ամերիկյաններն են):