Պատմեք ինձ ձեր աղետների մասին, մարդիկ: Ես ոչինչ այլևս չեմ պահանջի ձեզնից: Ես կթաքնվեմ ծառի հետևում, արմատների մեջ, այնպես, որ չերևամ, ես կծածկեմ դեմքս դեղնավուն կտորով: Ինձ հետ կիսեք ձեր աղետները: Դրանք ինձնից ու սենյակիս պատերից բացի ոչ ոք չի տեսնի: Ես դրանք մեխերով ու ասեղներով լցված զարդատուփում կպահեմ, որ ոչ ոք կարիք չունենա բացելու ու տեսնելու, թե ներսում ինչ կա: Դուք ինձ ասեք ձեր աղետների տեղը: Ես կգնամ ու կգտնեմ իրենց, առանց աղերսանքները հաշվի առնելու մազերից քարշ կտամ իմ տարածք ու կկողպեմ: Ես նրանց սովամահ կանեմ: Ես կխեղդեմ նրանց բարձով: Ես ձեր աղետների հարցերը կլուծեմ, միայն թե ասեք ինձ նրանց տեղը, մարդիկ: Դեն նետեք անհանգստությունը, հոգնությունն ու ցրտահարված լինելու զգացումը: Դատարկ ձեռքերով, բաց ուսերով նստեք իմ սենյակում: Ես ձեր աչքին չեմ երևա: Պատի անկյունից լուռ կլսեմ ձեր պատմությունը: Հետո կիջնեմ ներքև, եթե կարիք լինի: Կամ ընդհանրապես կչքվեմ սենյակից: Ինձ ձեր աղետներն են հարկավոր, ձեր պատմություններն այդ աղետների մասին: Ես խոցելի ու թույլ պատմություններից կախու
Մարի Մելիքյան