Skip to main content

Posts

Showing posts from January, 2018

Դեյվը

Դեյվ անունով մի շատ տարօրինակ աղջկա անկողնու տակ շատ վաղուց երեք հրեշ կա՝ Բոբը, Հերելը և Բասթիլը։ Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։ Դե, իրականում այնպես չի, որ Դեյվը հրեշներից պակաս վախենալու է, հետո ինչ, որ փոքրիկ աղջիկ է։ Դեյվը վախեցնում է իր հետ շփվող մարդկանց, որովհետև իրեն շատ հաճախ պահում է Բոբի պես ու անդրշիրիմյան ձայներ հանում կամ պահում է Հերելի նման ու այնպիսի հայացքներ է ընդունում, որ իր հետ նույն վայրում գտնվող մարդիկ սրտաճաք են լինում։ Բայց ամենից հաճախ Դեյվն իրեն Բասթիլի պես է պահում։ Օրինակ երբեմն այս ձևով է սկսում իր զրույցը մոր հետ. - մարդուս կյանքն իմաստ չունի, եթե տեսիլները չեն այցելում նրան։ Առանց տեսիլների մարդը նույնն է, թե առանց ողնաշարի։ Կամ՝ - Ունայնությունն է, որ ներս է լցվում իմ կյանք, անհոգության փոխարեն դառը օրեր են սպասվում բոլորիս, որովհետև մեծ իմաստունը այդպես էլ չգտավ կյանքի իմաստը ու մեռավ լեռան վրա։ Մարդիկ կարծում են,

տանս եղած իրերը

տանս եղած բոլոր կարմիր իրերը՝ նրան, ով առանց ինձ հարցնելու սխալ որոշումներ էր կայացնում ու հետո ինձնից պահանջում իր խնդիրների լուծումը. քանի որ գտնում եմ, որ նրան պակասում էր ներքին եռանդը ու մի փոքր ամոթխածության զգացումը տանս եղած բոլոր կապույտ իրերը՝ նրան, ով ինձնից առաջ էր երեք քայլով միայն ու իմ ողջ կյանքում երեսով էր տալիս այդ քայլերը՝ դրանք վերածելով հսկայական արահետների. քանի որ գտնում եմ, որ նա կարիք ունի մի լավ ու կուշտ քնի՝ կապույտ երազներով հագեցած տանս եղած բոլոր դեղին իրերը՝ նրան, ով այնքան լավ կարողացավ կրկնօրինակել իմ կյանքն ու իրենով անել, որ ստիպված էր մինչև կյանքի վերջը իմ բեռներն ինքը կրել. քանի որ գտնում եմ, որ նա պիտի լույսով սնվի այսուհետև տանս եղած բոլոր կանաչ իրերը՝ նրան, ում սիրում եմ բոլորից առավել. թե ով է նա՝ պիտի որ հենց ինքն իմանա, հակառակ դեպքում նա այլևս նա չէ տանս եղած բոլոր սպիտակ իրերը՝ նրան, ով  լքեց ինձ ամենաառաջինը ու երբեք փորձ չարեց ետ վերադառնալ. քանի որ գտնում եմ, որ նա արժանի է մառախուղի մեջ լինել իր ողջ մնացյալ կյանքում տանս եղած բոլոր մո

թե ոնց է ինքը կարողացել հաշտվել իր սենյակի հետ

Ինքն ասում էր, որ պատուհանները ամենասարսափելի անցումներն են դրսի ու ներսի աշխարհների միջև, որովհետև ամեն ինչ թափանցիկ է ու դրսի ծանրության մասին անմիջապես իմանում են ներսում, իսկ ներսի գաղտնիքները կարողանում են թափանցել դուրս: Այդ պատճառով նրա պատուհանին մշտապես ժապավենաձև նախշերով կիսաթափանցիկ վարագույր էր կախված: Երբ թափանցիկ է կիսով չափ՝ անցումն էլ կիսով չափ է սարսափելի. ու դա մխիթարում էր իրեն: Երբ ապակու վրա դրսից եկող լույսի շողք էր ընկնում, իր սենյակի ներսում արտացոլվում էր իրեն վախեցնող կերպարների տեսքով: Սենյակը չէր կարողանում իր վախերի հետ չխաղալ ու արտացոլանքը չէր ուզում թեթևացնել իրեն, այլ հակառակը՝ սիրում էր, երբ նա ապակուն էր նայում ու վախենում էր լույսից: Ժամանակին մթություն չէր սիրում, հետո հասկացավ, որ լույսի խաղերն ավելի մթին են իրենց էությամբ ու ավելի խորն են կարողանում բացահայտել իր ներսի վախերը: Հետո, ասում էր, որ մի անգամ սենյակի պահարանը սկսել է հանկարծակի շարժվել, դղրդալ ու դեպի իր մարմինն է թեքվել՝ կարծես ընկնելիս է եղել իր վրա: Ու ներսից, պատմում է, ձայնե

տղան, որ

Տղան, որ գիտեր ու չէր ուզում օգնել տղան, որ մոտավոր պատկերացնում էր, թե որտեղ է ելքը բայց չէր ասում, որ չծաղրեինք իրեն տղան, որ չէր հասկանում ու լռում էր տղան, որ տեղից խոսեց ու մատնեց իրեն տղան, ում ձեռք չէր տալիս իրերին իրենց անունով կոչելը տղան, որ զգում էր վտանգը, բայց մոռացավ մեզ զգուշացնել տղան, որ հիմար ձևանալով ստացավ իրեն հասանելիքն ու խաղը լքեց տղան, ով խաղի մեջ չէր հենց սկզբից տղան, որ ձևացավ, թե ծաղրածու է ու պարտությունը թեթև տարավ տղան, ում չներեցին բայց ափսոսանք հայտնեցին վերջում տղան, որ գիտեր ու մինչև վերջ լռեց տղան, որ չգիտեր ճանապարհը որովհետև երբեք ռիսկ չէր արել հարցնել տղան, որ պարտավոր չէր բայց արեց տղան, ով պիտի աներ այդպես ու տղան, որ չարեց տղան, որ թաքնվում էր խավարում տղան, որ մահվան ընկերն էր ու տղան, որ հենց խավարն ինքն էր։ Նրանք բոլորը Այդ գիշեր հավաքվել էին տանիքումս ու ինձ փրկելու գծագիրն էին կազմում մինչ ես մեռնում էի առաջին հարկում։

Կապույտ հրաշալիքը՝ Տատս

Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ: — Տատ, Վերբերի գիրքը վերջացրի՞ր — Դեռ կարդում եմ, երկու պատմվածք է մնացել Երբ տանը կրակոցների ու շփոթված քննիչների ձայներ են լսվում, ուրեմն տատս ֆիլմ է նայում, երբ հեռախոսի զանգը նույնիսկ չորրորդ անգամից արհամարհվում է, ուրեմն տատս ֆիլմի մեջ է ու քննիչների հետ միասին փորձում է սպանությունը բացահայտել: Երբեմն իրենցից շուտ է գտնում մարդասպանին, երբեմն մինչև վերջ էլ չի կարողանում հավատալ, որ իր վստահելի հերոսը կարող էր սերիական մարդասպան դուրս գալ վերջում: Եթե նույն

շների օրեր

Edvard Munch, Love and Pain Շներից փրկվելու օրն էր: երախը բաց ու լեզվի վրա՝ կարմիր պուտեր հարցնում էր մեզ՝ չե՞ք ուզի խոզի թարմ միս պապանձվել էիր, որովհետև մինչև վերջ էլ չհասկացար խոզ՝ եղբորդ հետ էր, թե ցեխի մեջ պար եկողների եթե եղբորդ, ապա արյանդ կաթիլներն իր ներսում ունեցողի՞ թե քեզ բակում պաշտպան կանգնածի իսկ եթե պար եկողների, ապա շարժումները՝ կոկիկ ու պատրաստվա՞ծ, թե՞ ցեխից ոգեշնչված ու ցեխի արդյունք հանդիսացող: Սոված չեմ՝ պատասխանդ էր Edvard Munch- Vampyr Շներից վախենալու օրն էր: հաչոցը՝ տանիքում ու մայրական տանդ հաչոցը՝ լուսամուտիցդ ու դեպի քո լուսամուտ նայող հաչոցը՝ դրսից ու ներսումդ լսվողն էլ՝ իր հերթին քաղցած է շունը՝ ասում էիր մահ է լինելու՝ ասում էինք սովից մեռնում է՝ հույս էիր տալիս քեզ մահվան ձեռագիրն է՝ հուսախաբ էինք անում Edvard Munch- Vampire in the Forest Շների ձեռքն ընկնելու օրն էր: ձեռքիդ մի բաժակ գինի կար ու թմրություն աչքերումդ հիացած էիր ու ներսդ եռում էր հայացքդ անցավ սեղանին դրված ուրախությունների վրայով ու միջից ընտրեց ամենակեղծն ու տևողությամբ

սնուցում

ծորում է  հետո սողալով ներս է մտնում.  Ամեն գիշեր վարդագույն ծամոններ են դիպչում երազներիդ  հոգնել ես տեղանքներից  քամին աչքերիդ հետ է խաղում՝ ամենավատ իմաստով  նոր են քո մեջ լցվող կասկածները  քեզնից դուրս եկած ոչինչ իրականում քեզ չի լքում  դու ներսում ես մնում  ոնց որ աղը՝ փակ լճերում  արյունդ եռում է, որովհետև ուրիշ տարբերակ չունի  ասել են՝ կեռաս  ով՝ չգիտես  ինչի համար՝ նորից չգիտես  ու տատանումներդ անոմալիաների մասին են պատմում  քեզնից էլ չկա  քո բոլոր մասինիկները լուծված են ընդամենը մի պահ գոյություն ունեցող հեղուկում  դու միշտ պատրաստ ես երկու րոպե հետո մեռնել  ու էլ ոչ մի անդունդ ուժ չունի քեզ կուլ տալու համար

մխիթարություն

Անցորդ ես, անծանոթ աշխարհից: Երեկ պատահաբար տեսա, որ ծովի ալիքներին այլ կերպ էիր նայում. մի տեսակ ծովից հայացքդ անմիջապես երկինք էր սահում: Տեղացիները երբեք այդքան համեստ հայացքով չէին դիտի հորիզոնը: Իսկ երկնքին ընդհանրապես չէին նայի, միայն, որ կողքի կանգնածին եղանակի մասին հուշեն: Իսկ դու, անցորդ, մտածում էիր, թե ջուրը քեզ չի հասկանում: Ձեռքդ անգամ դողում էր ծովին դիպչելիս: Ասում ես` ինձ այստեղ չեն հասկանում, այստեղ ծով կա ու մի աշխարհ երկինք` գլխավերևումդ: Այստեղ, ասում ես, ալիքների լեզուն հասկանում են, ու բողոքում ես, որ մի քանի ժամ շարունակ սոված ու ծարավ թափառել ես ափով մեկ, բայց ջուրն այդպես էլ չի հասկացել, որ ցավի տեր ես, որովհետև ջուրը չի հասկացել քո լեզուն: Գիտես չէ, նրանք, ովքեր հասկանում են իրար, զրկվում են միմյանց տարբերությունը զգալու հաճույքից, դիմացինի յուրահատկությունը դադարում է ընկալվել, իսկ ծովը հասկանում էր, որ դու օտար ես և ուրիշ: Նա քեզ դիտում էր: Եթե քո փոխարեն, ասենք, Պարոն Հ.ն լիներ, ծովի հետ կսկսեր մի գլուխ բլբլալ ու ոչինչ չէր ստացվի: Երբ երկուսն, ովքեր ի