Skip to main content

Գրելը կամ գոնե Գրելը սկսելը


Եթե փորձեմ կյանքս բաժանել իրար հաջորդող ժամանակահատվածների, էսպիսի պատկեր կստանամ՝

- ժամանակաշրջան, երբ գրում եմ օրվա/շաբաթվա/ամսվա և ի վերջո տարվա պլանները

- ժամանակաշրջան, երբ ես ապրում եմ գրված պլաններին համապատասխան

- միջանկյալ փոքրիկ ու դեպրեսիվ փուլեր, երբ ես խախտում եմ կայունության մասին գրողի տարած օրենքը (որն, ի դեպ, էլի ես եմ գրել):

Երևի թե մենք յուրաքանչյուրս պիտի ունենանք սեփական արժեքների համակարգը, սեփական նորմերը ու կանոնները, մեկ էլ լիքը սկզբունքներ՝ ուղղակի նրա համար, որ իրենց ամեն օր մի քանի անգամ ոտնատակ անենք:


ասում ա.

- Կարող ես ստուգել իմ սենյակը դատարկ է,

ես չունեմ սկզբունքներ պահելու դարակ (c) Ավելուկ


*****************************************************************

Քանի որ աշխարհում ինձ համար ամենաբարդ բանը ուղղակի որևէ նախադասություն անմիջապես ասելն է՝ առանց տաղտուկ նախաբանների ու ծածկագրերի: Մեկ էլ՝ բութերն եմ չարաշահում:

*****************************************************************

Որոշել եմ շարքեր սկսել: Ժամանակին ունեի 13 նկար ու կպչուն մտքեր շարքը, նա չի գալու, Have you seen this ghost?և այլն: Եթե ուշադիր փորփրեք՝ կզգաք, որ բլոգումս վխտում են լիքը կիսատ, նոր սկսած ու չավարտած կամ էլ խոսք տված, բայց երբեք չսկսած լիքը գաղափարներ ու մտքեր: Դրա համար այլևս ոչինչ չեմ խոստանում, որոշել՝ չի նշանակում խոստանալ անել դա հավերժ կամ գոնե որոշակի հաճախականությամբ:

*****************************************************************

Ֆանտաստիկ առավոտների մասին.

գրելու ամենալավ ժամանակը առավոտն է՝ էլի էի լսել, լիքը նյութեր եմ կարդացել էդ մասին, բայց նաև գիտեմ, որ առավոտյան շուտ արթնանալը սարսափելի դժվար է ու շատ հազվադեպ կարելի է առավոտյան գտնել գոնե մեկ պատճառ կամ մոտիվացիա քնելը չշարունակելու համար: Երեկոյան գրելը լավ է, որովհետև լիքը կուտակված բան կա, գրելու բան կա, լիքը գաղափարներ կան, բայց երեկոյան դժվար է դրանք իրականացնելը, որովհետև մեզ սպառնում է ֆանտաստիկ ու ամենակարող վաղվա միտքը՝ դե լավ, քնեմ, հաջորդ օրը դեռ առջևում է:

Իսկ առավոտյան, թեկուզ՝ մտքերդ կիսատ-պռատ, թարմ ու դատարկ, բայց մեկ է, գրելը հենց առավոտյան է հրաշալի:

Չէ, գրելը ցանկացած դեպքում հրաշալի է: Բայց գրելուն պիտի դեռ հասնել, պիտի հանգել էդ մտքին, որ վերջ, գրում եմ, կամ գոնե սկսում եմ գրելը:

*****************************************************************

Կոկորդիլոս լինելու անհարմարությունը







Մի օր կպատմեմ մարդ լինելու անհարմարության մասին:

*****************************************************************

Եթե ուզում ես ինձ միշտ հիշես

ուրեմն պիտի ուշադիր քշես  (c) Ավելուկ 

 

*****************************************************************

ՉՆԱՅԵԼ ԵՐԲԵՔ շարք կամ այլ կերպ՝ հետո չասեք, թե չեմ զգուշացրել

Երբ ֆիլմը նայելու ընթացքում մեխանիկորեն անցնում ես անտագոնիստի կողմը, որովհետև գլխավոր հերոսը սարսափելի ազդում է նյարդերիդ վրա:

Unsane

Վերջին մի քանի տարիներին նայածս լավագույն սարսափ ֆիլմը՝ սարսափ բառի բոլոր դրսևորումներով ու երանգներով: Շատ որակով ու հզոր ֆիլմ, որն անգամ թշնամուս խորհուրդ չեմ տա դիտել:


Hereditary

էդպես:


*****************************************************************

Հարցնող- էլի հին ու խավարասեր էությա՞նդ ես վերադարձել

Պատասխանող- երբեք էլ դրանից բացի այլ էություն չեմ ունեցել.


Շարք այն մասին, որ ես երբեք էլ հին ու խավարասեր էությունից այլ մեկը չեմ ունեցել.


Հեղինակը՝ Dolce Paganne






Լուրջ մի ընդունեք ասածներս: Անցանք:


*****************************************************************

Գրելը շարունակելը

պիտի լինի

այսուհետ՝ կյանքի ամենամեծ

շարժիչ ուժը:

Գրելը

կամ գոնե գրելը

սկսելը:

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը