Skip to main content

գունավոր դող


Պատերը փորում են տխրության աչքերը: Տխրությունը քերում է խոնավ պատերին: Աչքերն իրենք իրենց մխիթարվում են:

Ժամացույցի սլաքները կանգնում են թարթիչների կողքին: Թարթիչները մնում են սլաքների հույսին:

Սլաքները պտտեցնում են լարերը: Կտկտոցը դառնում է տարածություն:

Բուրդը թափվում է վերև: Վերևը հարվածում է հատակին: Գորգն ինքն իրեն եռում է:    Դառնում է ծավալուն հեղուկ:

Ութի ու հինգի արանքում հայտնվում է բացը: Սկսում են վիճել:

Երեքն ու չորսը բարձրանում են ներքև: Յոթերից մեկը լցվում է վերև: Բոլոր տասերը դառնում են կորիզ:

Թափանցիկ սևը փնտրում է հայելի:

Արձանն ու բարդին բիլիարդ են խաղում:

Վերևում գաթան նեխում է դատարկությունից:

Փետուրը սառչում է սեփական ծանրությունից:

Ապակին հալվում է իր չտեսնելու և ոչինչ չզգալու հատկություններից:

Արձանը հոգնում է իր ներսում եղած կենդանությունից:

Արյունը դառնում է քրտինք: Քրտինքը կորցնում է իր գույնը: Դառնում է սպիտակ:     Արյունը վերցնում է սպիտակի հոտն ու դառնում գոլորշի:

Դեղինը քարանում է իր մեջ ամփոփված սևությունից: Սևը վառվում է իր սեփական պայծառությունից:

Գիշերն ու ցերեկը գնդակ են խաղում: Գնդակը դիպչում է ներսի անկյանն ու ծալվում:

Ներսն ու դուրսն իրար են հպվում: Հպումը դառնում է գործողություն:

Կանաչն ինքնիրեն աճում է ներս: Ներսը դուրս է գալիս: Դուրսը մտնում է ներս:

Հեղուկն ու սառույցը գոլորշանում են: Գոլորշին դառնում է փոշի:

Մութը բացվում է: Լույսը հետնամուտքից ողջունում է դռանը: Դուռը փակվում է ընդմիշտ:

Մշտականը վերջանում է: Կարճը մնում է հավերժ: Երկարը լցվում է: Հաստը՝ դատարկվում:

Փոքրն ու մեծը վերևից ձգտում են ներքև: Ձգտումը փոխվում է: Փոխվածը մնում է կայուն: Էությունը դառնում է հասկ: Փայտը վառարանին ներում է: Ներումը դառնում է կասկած: Կասկածից ծնվում է երկաթե ձողը: Ձողը փակվում է իր մեջ:

Փակը դառնում է թափանցիկ:

Բացը սևանում է:

Comments

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...