Skip to main content

Posts

Հանուն ամբոխի

նկարի հեղինակ՝ Ե․ Թադևոսյան Պատրա՞ստ ես մոռանալ ինքդ քեզ ու տրվել մարդկանց։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն մարդկային ժպիտի մոռանալ էությունդ։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես ջնջել հետքերդ ու շարժվել միայն մարդկանց հետքերով։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն մարդկային ճշմարտության, հանուն մարդկային գեղեցկության ուրանալ քո ճշմարտությունը։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն ամբոխի քեզ դեմ գնալ ու դառնալ մարդկանց բարեկամը։ Պատրաստ եմ։ Դե ուրեմն ընտրիր դիմակդ Դիմակդ ընտրելուց հետո մարդիկ կսկսեն ժպտալ քեզ։ Դու պիտի հրճվես այդ ժպիտներից։ Եթե ուզում ես դառնալ մարդկանց բարեկամը, պիտի շողոքորթես նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սկսել քեզ շողոքորթել։ Այդ ժամանակ արդեն դուք կհռչակվեք իսկական բարեկամներ։ Պիտի սիրես մարդկանց օրենքները, պիտի ընդունես իրենց ճշմարտությունը, պիտի համարես գեղեցիկ այն ամենը, ինչը մարդիկ են գեղեցիկ համարում։ Ու երբեք, լսու՞մ ես, երբեք ժպիտդ իրականության հետ չփոխես, թե չէ հենց նույն րոպեին ձեր բարեկամությունը կավարտվի։ Կգնաս ուղիղ մարդկանց հետքերով, աջ կամ ձախ չթեքվես։ Կքայլես ...

Enter

A.M. Առավոտ է։ Արթնանում ես զարթուցիչի ձայնից։ Զզվելով բացում ես աչքերդ, կտրում ես զարթուցիչիդ ձայնը։ Վեր ես կենում, մոտենում ես պահարանիդ, բացում ես այն, ավելի ճիշտ երկու անգամ կտտացնում ես վրան. կոդ է ուզում։ Հավաքում ես կոդը, բացվում է։ Ընտրում ես հագուստդ, դուրդ չի գալիս՝ նորից տեղն ես դնում։ Ընտրում ես հաջորդը, էս մեկն էլ իսկական հագուստ չի՝ շորթքաթ է։ Վերցնում ես մյուսը, փորձում ես՝ ֆորմատը փոքր է, վրադ չի լինում։ Գրողը տանի. ուզում ես հետ դնել, բայց հիշում ես, որ երեք անգամ սխալվելուց հետո արգելափակվում է, նոր կոդ է ուզում։ Երկար–բարակ պատմություն է, դրա ժամանակը չունես։ Իքսով փակում ես պահարանը։ Ինչ արած, ստիպված փոքր ֆորմատով պիտի յոլա գնաս։ Հետո անցնում ես լոգարան։ Էստեղ էլ է կոդ ուզում։ Մունաթով հավաքում ես կոդը, բացում ես ծորակը՝ ջուր չի գալիս։ Ախր ինտերնետի կապն էստեղ թույլ է։ Ստիպված ես հին ջրով յոլա գնալ։