Skip to main content

Posts

***

Երեկ իմացա, որ Էլն է մահացել: Քույրն էր զանգահարել, էն բորբոսնած ձայնովը, որ տարիներ առաջ ինձ մեղադրում էր Էլի հիվանդության մեջ: Եթե գլխավոր պատճառն էլ չես, ուրեմն հաստատ մասնակցություն ես ունեցել՝ ասում էր: Էդ ժամանակ չէի հասկանում, թե ինչն է սարսափելի քրոջ ձայնում, քաղցր ու փտած ձայն էր, ասենք մի քանի ամսով ժամկետն անց քաղցրավենիքի պես: Բայց երեկ գտա ճիշտ բառը՝ բորբոս: Հեռախոսը հենց վերցրի, վրա տվեց անմիջապես՝ տխուր լուր է, թե չէ, համենայն դեպս հաստատ անբարենպաստ քեզ ու թվացյալ խղճիդ համար, Էլը մեռավ էսօր, շունչը փչեց աչքիս առաջ: Չգաս թաղմանը, երեսդ չտեսնեմ էնտեղ: Կասկածում էի, բայց հիմա վստահ եմ, որ անգիր արած տեքստ էր: Անբարենպաստ, թվացյալ խիղճ: Էդ քոլեջը կիսատ թողած, երկու անգամ աբորտ արած մսակտորին որտեղից նման բառապաշար: Տվել է մեկին, որ գրի: Էլը չկա, իսկ ես իր քրոջ մասին եմ մտածում, էն էլ ինչ նողկալի բաներ: Բայց հիմա էլ հո չե՞մ սգալու, սև հագնեմ, ռեքվիեմ միացնեմ լսելու: Էլը երբ կա՞ր որ, հիմա էլ մեռել է: Ե՞րբ մեռած չէր: Ուղղակի հիմա պաշտոնապես էլ չկա, տեսականորեն: Այսինքն հաշվի...

Պեդրո Ալմոդովար

Անցած շաբաթը Պեդրո Ալմոդովարի տրամադրության տակ էր: Իսպանացի ռեժիսորի սեռական կողմնորոշման մասին ամենավերջում եմ իմացել՝ իր մասին մանրամասն կարդալուց հետո, բայց ֆիլմերը դիտելու ընթացքում ենթադրում էի: Ալմոդովարը (ով ասել ա՝ ոնց ուզում եք ազգանունս կարդացեք) կանանց սիրահար է (չնայած իր սեռական կողմնորոշմանը): Կինն իր համար ոգեշնչման աղբյուր է, գլխավոր ու հիմնական թեմա, իր ֆիլմերը կանանցով են լցված, տղամարդիկ իր ֆիլմերում ֆոնային դեր են կատարում, մեկ-մեկ լրացնում են կանանց կամ ուղղակի հերթական դետալ են: Ալմոդովարը լավ վերջաբանների սիրահար է, նույնիսկ գլխավոր հերոսների մահվան պարագայում ֆիլմը հեփի էնդ է նշում: Ալմոդովարի հերոսները, ովքեր դժվար կացության մեջ են, ում հետ դժբախտություններ են պատահել, չափազանց շուտ են վերականգնվում ու հաղթահարում դժվարությունը, ու էդ ամենը գիտե՞ք ինչի շնորհիվ՝ Կոմֆորտ զոնայի. հանգամանքների բերումով դժբախտ կանայք այլ կանանց հետ միասին (ծանոթ-անծանոթ՝ կապ չունի) կոմֆորտ զոնա են ստեղծում, որտեղ տղամարդիկ տեղ չունեն, իրենք իրենց մխիթարում են, միասին ուտում են, ծի...

Տարօրինակ սերունդ

Գրառում ենք անում ու գրառման կեսի վրա գիծ ենք քաշում փոքրատառ ենք գրում: նույնիսկ վերջակետից հետո Խուսափում ենք աղմկոտ տեղերից Կոմեդիաներ չենք սիրում Քանզի դեպրեսիվ արվեստի կողմնակիցներն ենք Խոցելի մարդկանց սիրում ենք պաշտպանել Փոխարենը ամենավատը մեզ ենք պաշտպանել կարողանում Սուիցիդ, քաղցր սուիցիդ Մի բաժին շոկոլադի օգնությամբ տրամադրություններս բարձրացնող նիհիլիստներ ենք Ցածր ինքնագնահատական ունենք Բայց թաքուն ամբիցիոզ էլ ենք Նեֆորմալ կրթություն, առա՜ջ Էվթանազիա, առա՜ջ Գրքերի, նկարների, ֆիլմերի ամենաթույն վերլուծաբաններս Բայց մենք նաև խոցելի պուպուշներ ենք, սիրե՛ք մեզ  Էլ գոյություն չունեն սենտիմենտալ ու ռոմանտիկ բառերը, դրանց փոխարեն՝ ղզիկ, ղզիկություն, ղզիկոտ, ղզիկանալ Վախենում ենք 5 հոգուց ավել մարդկանցով լցված տարածք դուրս գալ, փոխարենը մեր բլոգներում ենք մենախոսում Աննկարագրելի կիրք ենք զգում մեր սիրած գրողների, դերասանների ու ռեժիսորների հանդեպ: Նույնիսկ՝ մեռածների Կատվապաշտներ ենք Մեզ հեռու տարեք լացող, գոռացող երեխեքի մոտից  Անկայուն Լիքը հնարավորություններ ունեցող Վե...

Երազապատում. սրտխառնոց

- Երազումս Սարտրն էր եկել - Էլի՞ դա, հիմա՞ ինչ էր անում - Չգիտեմ ոնց էր հայտնվել ինձ մոտ: Ինձ ասեցին՝ Սարտրն է եկել, վազեցի մոտը: Կոլոտ, ակնոցավոր մարդ էր, ոնց որ տաքություն ունենար կամ ուղղակի ինքն էր տաք - Սարտրն ու տաքը, է՞լ ինչ անհամատեղելի բան ես տեսել, շարունակիր - Անգլերեն էի խոսում հետը, ասեցի, որ իր Ճանճերն ու Սրտխառնոցն եմ սիրում: Ճանճերի մասին խոսելիս քմծիծաղ տվեց, ինձ թվաց չի սիրում իր էդ գործը: Կարծեմ հարցրեց՝ դրա ի՞նչն ես հավանել, ես էլ ասեցի՝ մեռելներին, փտումը, բացի էդ մութ գործեր եմ սիրում: Հետո անցանք Սրտխառնոցին: Մի քիչ ժպտաց, ոնց հասկացա՝ իր սիրածն է: Չափազանցված ասեցի գժվում եմ կտրուկ վերջաբանի ու Ռոկանտենի անսպասելի որոշման համար: Էդ ընթացքն է, որ քեզ բերում-հասցնում է էն համոզմունքին, որ.. գրել: Ուղղակի պիտի գրել, գիրք գրել, որ գրել ու վերջ: Այ սենց լուրջ տոնով խոսում էի հետը ու իրեն իր գրածն էի բացատրում: Անընդհատ հարցեր տալ էի ուզում, բայց ժամանակ չկար: Շտապում էր: Ուզում էի Հեսսեից հարցնել - Հեսսեի՞ց ինչի պիտի տեղյակ լիներ - Կիմանար էլի մի բան, ուղղակի ուզո...

Փոքր քաղաքներում

Փոքր քաղաքներում մահվան մասին լուրերը փաթաթվում են լվացքի պարաններին ու օդի մեջ կախված մնում Փոքր քաղաքներում իրար հետ շշուկով են խոսում, որ չարթնացնեն անկողնում տեղավորված մահվանը Փոքր քաղաքներում մեռնողները քեզ հարազատ են տարածության օրենքներով Փոքր քաղաքներում մեռնողների վերջին հպումը մաշկիդ վրա ես զգում Փոքր քաղաքներում մեռնողի աչքերը փակողը վերևի հարևանդ է Դիահերձողը՝ հարազատ քույրդ Փոքր քաղաքներում մեռնողների ոսկորները բարձրաձայն են փտում Փոքր քաղաքներում մեռնողների շարքերը շրջանաձև են Ու տասնվեցերորդ տեղը միշտ քոնն է Փոքր քաղաքներում մահը ոտքդ տրորելով է շտապում դեպի մեռնողը Շտապելիս էլ հասցնում է անգամ քեզ ձեռքով անել Փոքր քաղաքներում մահը ճանաչում է բոլորիս դիմագծերն ու ոտնաձայները Մեր գրպանների պարունակությունը Փոքր քաղաքներում մահը մեր կողքին կանգնած մտածում է ինքն իր մասին Ձմռանը մեզ պես մուշտակ է հագնում Արևին նայելիս աչքերը կկոցում է Ու մեզ հետ միասին վախենում վերելակի դռներից Փոքր քաղաքներում մահը միշտ կողքի բակում է Ու պատերի հետ գնդակ է խաղում Փոքր քաղաքներում հաջոր...

Պատյան

Երեկ գիշերվա կեսին զգացի, թե ոնց է փողոցի շարքային գողերից մեկը տուն ներխուժել: Ալարեցի տեղերիցս վեր կենալ ու միջամտել գործին: Սուսուփուս ինչ-որ պետքն է կատարել էր ու առանց հետք թողնելու հեռացել: Լուսադեմին արթնացա, մանրակրկիտ ստուգեցի ողջ սենյակը, առանց որևէ ծակուծուկ բաց թողնելու: Ուզում էի պարզել, թե ինչ է հետը տարել, թե սենյակիս որ մի հատվածին է ուշադրություն դարձրել գիշերային այցելուս: Ու այդպես էլ ոչինչ գողացված ու իր տեղից դուրս տարված չգտա: Ամեն ինչ իր սովորական տեղում էր՝ սեղանիս թղթերի վրա դրված կես բաժակ սոդայաջուրը, որ ամեն առավոտ ստամոքսիս համար էի խմում, կրծոտած խնձորը, դեղնած ու մահամերձ մուկը պատի անկյունից, ճռռացող աթոռակս. ողջն իրենց տեղում էին: Ուրախացա ու շարունակեցի նույն կյանքով ապրել՝ ինչպես նախկինում: Ստամոքսիս ցավն էր անգամ վերացել: Ու երբ մի անգամ բժշկին այցելեցի ու խնդրեցի մի լավ ստուգել՝ ոտքից գլուխ, ինձ պառկեցրեց, ստուգելու ընթացքում երկար-բարակ մտածեց, հետո ժպտաց, ծիծաղեց, լաց եղավ, անգամ՝ հեկեկաց. ամեն ինչ արեց՝ բացի ինձ բացատրություն տալուց: Հետո հարցրի՝...

ու մի քիչ էլ՝ գրելու մասին

Երբեմն, բավականին հաճախ նույնիսկ, պիտի հարգել մեր մեջ ապրող անտաղանդ գրողին, իրեն գրողի տեղ դրած նվնվիկ մարդուն, գրել ձևացնողին, ժամերով սպիտակ էկրանին նայող ու դատարկության մեջ լող տվողին. եթե չլիներ ինքը, մեր ձեռքերի շարժումը ոչ մի վայրկյան դադար չէր տա ու մի օր սպառվելու աստիճան կթուլանար, մենք էլ շնչահեղձ կլինեինք գրողներին հատուկ գերլցված պարկի զգացողությունից: Կուտակվելուն պիտի ժամանակ տրամադրել, ներքին քաոսի պայմաններում չպիտի գրել, զոռով չպիտի գրել, ծննդաբերելուն  բնորոշ ցավերի մեջ չպիտի լինել գրելու ընթացքում, չգրելը որպես անեծք չպիտի դիտարկել, այլ շնորհված ժամանակ՝ մի քիչ ապրելու, ընթրելու, սիրելիների հետ զրուցելու: Որովհետև գիտենք, որ ամենավերջում, մեկ է՝ պիտի գրելուն հանգենք, անընդհատ շրջապտույտի մեջ գտնվող գնացքին, մեզ տանջամահ անողին, գիտենք, որ բոլոր քայլերի վերջը միշտ գրելն է, ու վերջից էլ հետո՝ ապրելու էն մյուս կողմում, շարունակությունն ու անվերջությունը էլի գրելն է:

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...

Էլեգիա

Ծաղկամանի հատակում ինձ լավագույն տեղը կտաք, մոխիր ձևացող փոշիս կլցնեք գրքերիս վրա, որ թվա, թե իմ չափ հին են ու կեղտոտ վարագույրի վրա կամրացնեք կոշիկներս թարս զույգերով կարող են և ծափահարություններ լինել անգամ երաժշտության կեսից՝ առանց գործիքների, ոչ երկնքից ոչ ժամատնից ու ոչ էլ անգամ համակարգչից հնչող երաժշտության սիրածս ֆիլմերի բոլոր տիտրերն իրար կմիացնեք եթե պետք է պարզել կյանքիս տևողությունը  ծաղկամանը չկոտրեք խրախճանքի ժամանակ հանկարծակի մոռանալով ինձ ներսում իմ մասին խոսելիս կարող եք շեղվել դեպի քաղաքականություն կամ նոր գիտական հայտնագործություններ գուցե պարզվի, որ մեռնել բայը հանել են բառապաշարից ու նույնիսկ բառարաններից հետո հասկանաք հավաքի անիմաստությունը ու ցրվեք տներով՝ մոխիրս քամուն տալու արագությամբ սև ապակին ես էի սև շրջանակը մինչև մեռնելս պարանոցիս կախված էր համապատասխան նկար էլ չունեմ ոչ դարակներումս ու ոչ էլ ֆեյսբուքյան արխիվներում միակ պատկերը, որ կարող եք կախել պատից դատարկ անցքն է՝ առանց շրջանակի ֆիլմերում մեռնողները միշտ սիրուն դիրքերով են պառկած արյունը աբստրակ...

Սարտրի ‹‹Ճանճերը››

Յուպիտերը որպես մահվան ու ճանճերի աստված, սեփական զղջումների տակ տառապող մարդկանց խումբ, ովքեր ամեն տարի սպասում են իրենց ծանոթ մեռյալներին, որ վերջիններս գան ու իրենց տանջանքները բազմապատկեն, մարդկանց վախի ու սգի մեջ պահող թագավոր, ով պարզվեց, Արգոսի ամենատխուր մարդն է. մի խոսքով իսկական Սարտրյան մթնոլորտով պիես՝ հիմնված Էվրիպիդեսի Էլեկտրա առասպելի վրա, դե բնականաբար մինչև վերջին շունչը սարտրացված:  Ընդհանրապես անմահության բացասական կողմերի մասին Սարտրը սիրում է գրել, գուցե ոչ բառացի: Օրինակ ‹‹ Դռնփակում ›› մարդիկ անվերջության մեջ իրար համար դահիճներ են կարգվում ու յուրաքանչյուրի ներկայությունը մյուսի համար սարսափելի է լինում, որովհետև ամեն մեկը գիտի դիմացինին ցավ  պատճառող կետերի մասին, ու երևի ամենավատը, գիտի դիմացինի խղճի վրա ծանրացած դեպքի մասին, որն էլ հենց ամենաշատն է տանջում: Էն, որ դժոխքը մյուսներն են, Սարտրի խոսքն է, բայց ես մյուսներ-ի մեջ հասկանում եմ բոլորիս՝ մեզ ներառյալ: Այսինքն մարդկանց ներկայությունը: Էն մարդկանց, ովքեր քեզ մոռանալու են ու դա քո ծանրությունն ...