Երբ ֆիլմում սկսեցին եղունգները կրծել ու առանձնացվածը դնել սեղանին, ես այլևս չդիմացա ու ձեռքս ինքնաբերաբար անջատեց ֆիլմը: Հետո ուղեղս փորձեց ինքնամաքրվել հենց նոր նայած տեսարաններից ու ես ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք չեմ փորձի վերանայել այն:
***
Էս ֆիլմը երբեք չնայեք, լսու՞մ եք, երբեք, երբեք։ - իր բլոգում գրեց Մարիօն
***
- լսի դու նայե՞լ էիր չէ՞ we need to talk about Kevin կինոն
- Մի երկու տարի առաջ դրեցի որ նայեմ, մինչև էն եղունգները կրծելու պահը ու անջատեցիարժի՞ նայեմ դա հիմա, թե՞ էլի կանջատեմ- Լսի ինչքան ժամանակ ա նայել եմ. Մեռնելս գալիս ա. Հիշում վատանում եմ: Էդ ինչ ծավն լավն ա էդ անտերը- կնայեմ անպայման, զգում եմ որ ահավոր դեպրես բան ա- հա, մեռնելիք ա, ափսոս ոչ մեկը չի նայել
- որ նայեմ կասեմ քեզ՝ մենակ չզգաս
***
Ես նայեցի էդ ֆիլմը, Մար, ու եղունգներրը կրծելու հատվածն էլ նայեցի, ու դրանից հետոն էլ, ամբողջը նայեցի: Հիմա մտածում եմ՝ ինչի՞, ինչի՞ ոչ ոք էդպես էլ չխոսեց Կեվինի մասին: Ոչ ոք չնստեց ու զրույց չսկսեց Կեվինի մասին: Ու չգիտեմ ինչի՝ ուզում եմ ինքս ինձ հույս տալ, որ Կեվինը հրեշ էր, որովհետև իր մասին էդպես էլ չխոսեցին:
Ես շարունակում եմ մտքիս մեջ Կեվինից ներողություն խնդրել իր մասին չխոսվածի համար
ու Կեվինի պատասխանն իմ ներողությանը.
Eva Khatchadourian!!! այ քեզ ընտրություն...
ReplyDeleteԱստվածնե՜ր, նոր եմ տեսնում, որ գրել ես. ես էնքան ուզում էի խոսել Քեվինի մասին, չես պատկերացնի, բայց տենց էլ չստացվեց։ Երևի տենց սահմանված ա, որ պետք ա լուռ մնալ իրա մասին։
ReplyDelete