Skip to main content

Հունվարյան հարցեր

Տարվա բառը քեզ համար֊ մշտնջենական. չէ կատակ եմ անում, երևի՝ վարժանք


Ինչ լավ սովորություն ես ուզում ձեռք բերել այս տարի֊երևի թե առավոտյան շուտ զարթնելն ու համեմատաբար մինիմալիստական կյանք վարելը


Մանկությունիցդ անմոռանալի հիշողություն֊ գյուղի ծիրանանոցից ցոգոլներ գողանալը ու էդ ցոգոլների երկնային համը (մեր սերնդի արգելված պտուղը, ի դեպ) մեկ էլ half-life֊ը խաղալը պապայի հետ ու հետո երազներում խաղի միջավայրում հայտնվելն ու վախից կուչ գալը


Անցյալի մարդկանցից ու՞մ կուզեիր հանդիպել֊ Պոյին, որ թուշը պաչեի ու Անդերսենին, որ քնելուց ինձ համար հեքիաթ կարդար


Գիրք, որը ցանկացած պարագայում խորհուրդ տալիս ես֊ Հարփեր Լիի "To kill a Mockingbird"-ը, որովհետև անտանելի լավն է ու անտանելի հումանիզմ կա մեջը


Առանց ո՞ր սովորության չես կարող ապրել֊ առանց մտքումս տարբեր սցենարներով տեսարաններ բեմադրելու ծանոթ մարդկանց մասնակցությամբ. դրա անունը իլյուզացում եմ դրել


Որտե՞ղ կուզեիր ապրել ամենաշատը֊ Հայաստանում՝ անխոս։ Դե մեկ էլ կուզեի հաճախ Բլրակ գնալ. վաղուց չեմ եղել


Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել ես֊ մի շատ ծանր շրջանից եմ վերականգնվել՝ լրիվ մենակ ու առանց կողմնակի օգնության


Գրել, թե նկարել֊ գրել (էս բառից ականջներս խուտուտ են գալիս ❤)


Առավոտյա՞ն ես ավելի ունակ որևէ բան անելու, թե՞ երեկոյան֊ իրականում երեկոյան, բայց ձգտում եմ առավոտյան տեղափոխել հիմնական անելիքներս


Մի բառով նկարագրիր քեզ֊ թափանցիկ


Սիրելի գույնը֊ անընդհատ փոխվում է, երևի ամեն դեպքում կարմիրը


Ի՞նչ ես անում սթրեսից դուրս գալու համար֊ գիրք եմ գնում, երաժշտություն եմ լսում ու լիքը իլյուզացվում եմ, ինչ վերաբերում է գրելուն՝ դա ինձ համար սթրեսից դուրս գալու եղանակ չէ, այլ կենսական նշանակության գործողություն


Ինչպե՞ս ես պլանավորում օրդ֊ մանրակրկիտ, տեղը տեղին


Առավոտյան ինչպե՞ս ես զգում ընդհանուր առմամբ֊ դատարկ եմ զգում, մեկ֊մեկ՝ անհասկանալիորեն մոտիվացված


Քո գերբնական տաղանդներից մեկը֊ մմմ, երևի թե շատ ուտելն ու երբեք չչաղանալը


Վերջին քննադատությունը, որ ստացել ես֊ աշխատանքի վայրում՝ շատ բծախնդրության համար


Ի՞նչ ես զգում, երբ նայում ես երկնքին֊ մի տեսակ բոլոր խնդիրներս չնչին են դառնում, որովհետև զգում եմ մեր մոլորակի աննշան լինելը ողջ տիեզերքի կտրվածքով


Նկարագրիր քո պատանեկան տարիները֊ դե ինչ նկարագրեմ՝ բարդույթներով, ենթամշակութային անձ մը, որ լիքը կարծրատիպեր ուներ, բայց նաև լիքը փախած ու մութ երազանքներ։


Ինչպե՞ս են քեզ նկարագրում քո մտերիմները֊ ասում են, որ շատ բարի եմ, նաև կոտոշավոր ու անտանելի հակառակվող


Ի՞նչ ես զգում, երբ ստիպված ես մեծ լսարանի առջև խոսել֊ ստամոքսս կծկվում է ու մի տեսակ հաճույք եմ ապրում


Ու՞մ ես տեսնում՝ երբ հայելու մեջ ես նայում֊ հարևան Նորիկին


Բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ֊ բաժակը կիսով չափ դատարկ է, բայց ես այդ դատարկությունն իմ օգտին կօգտագործեմ


Առաջին բանը, որ անում ես արթնանալիս֊ իզուր չհորինեմ՝ ստուգում եմ հեռախոսս։

Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը