Skip to main content

մայիսյան


Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման:

Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային:


Կինոներից.

կորեական նոր ալիքի տակ մնացած


I'm a Cyborg, but that's ok

Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն:


Lady Vengeance
Sympathy for Mr. Vengeance

Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ:


Stoker
Joint Security Area

Thirst

Լավ գրքի շատ վատ էկրանավորումը


The unbearable lightness of being

Էս ֆիլմից մի շատ ընտիր երգ եմ պեղել


Youth


Մի հատ պարտադիր 10/10 կինո 


Secret in his eyes

Perfect strangers

Հետ վերադարձ Տարկովսկուն


 Ностальгия
Offret

Մելանխոլիկ գլուխգործոցը


Сталкер

Ու էլի իսլանդական կինո


Sparrows

Գրքերից.

Դոստոևսկուն եմ վերադարձել: Մի պահ կար, որ անըդնհատ կարիք ունեի իրեն կարդալու, բայց հետաձգում էի՝ կանխատեսելով իր գրքերից առաջացած մշտական փսիխոդելիկ տրամադրությունը: Ու մեկ ա՝ զարմանում եմ, թե ոնց ա իր մոտ էդ աստիճանի լավ ստացվում ընթերցողին հերոսների հետ մտերմացնելը: Հետո ինքն իհարկե թռնում ա մեր վրայից ու մեզ մենակ իրար հետ թողնում՝ դե գլուխ հանեք իրարից, թե կարաք ասելով: Դոստոևսկին սիրում ա նաև ամեն ինչ մինչև վերջին աստիճանը հիվանդացնել, բոլորին անզորացնել ու թևաթափ անել, հետո վերջում իբր թե հեփի էնդ անել: Հիշում եմ՝ <<Կարամազով եղբայրները>> կարդալիս էլ նույն բանը գլխիս արեց: Ուրեմն կարդում եմ էդ սպանող մելամաղձով լցված գիրքը, մինչև վերջ դատարկվում ու սպառվում եմ, հետո՝ որ չի գալիս ու ասում՝ բա իմացա՞ր, ամեն ինչ չի, որ կորած ա, սենց ելք կա, ուղղակի սպասում էի, որ դու իմ նման ծանրանաս, գրքիս հերոսների նման էլ՝ ոչնչանաս, հետո նոր քեզ ելքի տեղը ցույց տայի:

Մեկ էլ Դոստոևսկու գրքերը լրիվ օրինական թմրանյութ ոնց որ լինեն: Կարդում եմ ու ոչ մի կերպ չեմ կարողանում գլուխս վերև բարձրացնել, ու տենց՝ ժամերով՜


Մի քանի լավ երգ էլ ու վերջ.

Христина Соловій - Тримай

Comments

  1. շատ լավ ու օգտակար փոսթ էր. շնորհակալ եմ։ մի քանի ֆիլմ չէի նայել քո գրածներից. կփորձեմ դիտել։ ապրես։

    ReplyDelete
    Replies
    1. Ձեզ էլ շնորհակալություն :)))

      Delete

Post a Comment