Skip to main content

Posts

Երկնքում ծովից են խոսում

- Սառն է - ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է - ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են - ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել - չէ, որտեղից - մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք - ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան - էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից - չէ, դրանք շարժվում են - մերոնք էլ են շարժվում - սողում են - թող լինի սողալ, ի՞նչ կա որ - ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են - լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն - դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է  - առաջին անգամ եմ լսում - չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված - իմ տեսածների վրա մենակ թվեր էին - բա ասում ես, երբեք չես տեսել - հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային - խաչե՞ր - հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա - բարդ ես խոսում - հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել - ու՞մ - մեսսիային: ...

Խաղավիճակ

Ամեն անգամ, երբ անզգուշորեն կորցնում ենք մեր Եսն ու բազմոցին պառկած նայում ենք վերև՝ աստղերին, ու դրանք նմանեցնելով մեր Եսի ուրվագծին ձեռքերը վեր պարզած աղաչում ենք աստվածներին վերադարձնել այն հետ: Երկու օր առաջ, կամ ավելի շուտ, ձեռքից բաց թողնելով նրան՝ մենք փորձում ենք այն վերևներում գտնել: Իրականում, այդ նույն պահին, երբ բազմոցին պառկած՝ քթի տակ մրթմրթալով աղոթքներ ենք շպրտում վերև, հենց այդ նույն պահին մեր կորցրած Եսը տապակվում է հարևան բակի առանձնատան կրակի վրա եփվող պղնձե թավայում:  Ինչի համար ենք խանգարում աստվածների քունն ու հսկայական տարածության միջից փորձում ենք որսալ մեր կորցրածը, եթե այն անզգուշորեն, ձեռքից բաց թողնելով նետել ենք մի քանի քայլ այն կողմ՝ հարևան այգի, քարե առանձնատանը ննջող ծառայի պատրաստած ապուրի մեջ: Կարո՞ղ էր արդյոք ծառան լսել այդ մանրագույն տարրերից բաղկացած մասնիկի ճողփյունը դեպի ձեթով տապակվող թավա, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ճողփյունից առաջացած ճնշման հետևանքով ձեթի կաթիլներն այսուայնկողմ տարածվեին ու դիպչեին ննջող ծառայի մարմնի մասերից որևէ մեկին...

Երբ ես հեքիաթ եմ պատմում

- Հեքիաթ կպատմե՞ս - Ի՞նչ - Հեքիաթ, սովորական, պուպուշ հեքիաթ - Բայց ես հեքիաթ պատմել չգիտեմ: Ոչ մեկը չեմ հիշում - Ուրեմն հորինիր - Համոզված ե՞ս, որ ուզում ես... - Հա, մենակ թե պուպուշ լինի - Չէ, ես պուպուշ բաներ չեմ պատմում, առավել ևս հորինում - Իսկ դու փորձիր - Դու կփոշմանես - Չեմ փոշմանի - Գոնե թեման ասա - Ի՞նչ, թեմա՞ն ասեմ, գրողիս տեսեք - Հեչ էլ գրող չեմ, ու մանավանդ հեքիաթասաց - Լավ, թող լինի տղայի ու աղջկա սիրո մասին - Բայց դա հեքիաթ չի լինի: Ավելի շատ 540 սերիայանոց սերիալ հ1-ի համար - Մի ջրիկացիր - Տղան ու աղջիկը...Օ, որքան քնքշանք ու սեր կար նրանց մեջ, քանի դեռ չէին հանդիպել միմյանց - Դե, վերջացրու՛ - Չէ, ինչի՞... Լավ, տղան ու աղջիկն իրար էին սիրում: Մի օր տղան աղջկան հրավիրում է անտառ հանդիպման: Աղջիկը շուտ է տեղ հասնում ու սրտատրոփ տղային է սպասում: Հանկարծ հետևում զգում է ինչ-որ մեկի շնչառությունը: Շրջվում է ու տեսնում է... - Ի՞նչ է տեսնում - Կացնով ծաղրածուի - Զզվում եմ քեզնից - Չէ, դու շարունակությունը լսիր - Չեմ ուզում - Ծաղրածուն բռնաբարում է աղջկան - Էդ դեպքում ինչի...

Գունաթափություն

Հիշողություն: Անգույն ծակոցներ: Մի տղա էր կապույտ-կանաչ աչքերով, սուր ծակոցներ ու մազեր: Դեղին դաշտերի ցողունները  հավասար էին տղայի խոնավ ոտքերին: Մարդիկ էին, ժխոր, սենյակից եկող նրբերշիկի հոտ, սպիտակ բմբուլներ, կաթնաշոռ ու հասկ: Տղան էր փոքրիկ: Սեղանն էր: սփռոցի գույնն էլ նման էր տղայի կարմիր հագուստի վերջին կոճակին: Տղայի տարիքն էլ հավասար էր վերջին կոճակին ու ժանգոտ-հողոտ խողովակներին նստած բազմության հայհոյանքների թվի քանակին: Արև էր դեղին ու քրտինք հանող քարոտ թեքություն: Սպիտակ կեպիով ու ցրիվ եկած էություններով ինչ-որ գոյություն, գունոտ մասնատում: Արևի դեղինն ու այն տղայի կոճակի թելի սպիտակ-վարդագույնն  իր մեջ ամփոփած ինչ-որ մեծություն: Այն ժխորից ու բազմությունից դուրս եկած փուշը դիպավ տղային ու վարդագույնոտ  այն գոյությանը: Իսկ ժխորից դուրս եկած  սուրը դիպավ տղայի կանաչ բլուզի կոճակի թելին: Կոճակը պոկվեց, Ու ինչ-որ անձայն մի բան մասնատվեց: Սենյակից եկող նրբերշիկի հոտ: Ինչ-ո...