Skip to main content

Posts

Sopor Aeternus, Mitternacht

Որոշել եմ ալբոմների մասին հերթով գրել: Ուրեմն վերջինը` Կեսգիշերը : Սրան ամենաերկարն եմ սպասել, նախ որովհետև գիտեի` նվեր եմ ստանալու: Նախավերջին ալբոմից հետո ինձ թվաց էս անգամ իրոք վերջ,  ինքնասպան կլինի, դրա համար վախեցած էի ու մտքովս էլ չէր անցնի, որ էս լուսավոր ալբոմը կյանքի վերջին տարիներին կթողարկի: Աննայի էվոլյուցիան նենց սիրուն է իրականում: Ինքը էն ամենասկզբում սկսում է մեռելային երգեր գրել` մեկը մյուսից անկենդան, ձայնը` մի հինգ հարյուր տարվա դիակի խռխռոցի պես, տեքստերը` սև, անհույս, ու մենակ մահվան մասին: Ուրիշ թեմա չուներ ինքը: Ու հետո կամաց-կամաց բացվում ա: Մի պահից սկսած էդ մեռել-դագաղ թեմաները թարգում ա ու սկսում ա սիրային թեմաներից երգել: Դե պատկերացրեք, կենսաբանորեն տղամարդ, ինքն իրեն հետերոսեքսուալ կին համարող, ով նույնիսկ վիրահատություն չի կատարել, տարիքն անցած ու հանկարծ սկսում ա սիրո թեմայի՞ց խոսել: Դե ես ասեմ սիրային, դուք մի պատկերացրեք խաղուպար: Աննայի ձեռքերում ամեն ինչը վերածվում ա ծանրության: Have you seen this ghost ալբոմում էն տղամարդը,  ում սիրահ...

հոգեբանական մազեր

-դե ասում էի չէ, ոչ մի մազ էլ չկա - մամ, բայց ախր:  Ուղիղ մի շաբաթ շարունակ կոկորդումս ինչ-որ անհայտ ծագման մազ էր հայտնվել, որը ոչ մի կերպ դուրս գալ չէր ուզում: Ու խանգարում էր: Գիշերները խեղդվում էի, ցերեկները չէի կարողանում հաց ուտել: Մաման ասում էր՝ տանենք բժշկի: Ես էլ բժիշկներից մի այլ ձևի եմ վախենում: - չէ,- ասում էի,- դուրս կգա, ոչինչ  Վերջը չդիմացա: Գնացի: Ինչ-որ գործիքներով նայեց, հետո հարցեր տվեց: Ասեց, բայց դու հիշում ե՞ս, էն պահը, երբ որ էդ մազը կուլ ես տվել: Ես ոչ մի պահ էլ չէի հիշում: Ասեցի՝ չէ: Հետո հարցրեցի՝ հնարավո՞ր է, էնտեղ ինչ-որ տեղ փաթաթված լինի: Ծիծաղեց: Ես էլ նեղվեցի: Մի անգամ էլ ստուգեց: Ասեց, որ էնտեղ ոչ մի մազ էլ չկա, ասեց մազն ուղեղիդ մեջ է, ասեց, որ էդ հոգեբանական մազ է, էն որ քեզ թվում է, որ կա, բայց իրականում չկա: Հետո ասեց, աշխատիր էդ ուղղությամբ չմտածել, պատկերացրու, որ մազ էր, ես էլ հանել եմ: Ժպտաց, թեթևակի ուսիս խփեց, ասեց՝ նորմալ է, քո տարիքում հոգեբանական մազեր ունենալը նորմալ է: Տուն եկա: Ճիշտ ա: Կոկորդումս ոչ մի մազ չկար:  Եկա տուն ո...

Մահվան մասին

Անհասկանալի էր, թե որ կողմից են լսվում թռչունների ձայները, թռչուններն անտեսանելի էին, ասես մահից անհետացած թռչուններն էին. ինձ թվաց, եթե հասկանալիս լինեի նրանց ձայները, այդ գիշեր մահվան մասին գաղտնիքներ էի իմանալու և այդ գիշեր ինձ թվում էր, որ մոտ եմ թռչունների լեզուն հասկանալուն, եթե ինչ-որ բան չշեղի ուշադրությունս: Ստվերները շարժվում էին, վազում էին… Առարկաների իրական չափերի խախտումը ստվերների կողմից մահվան առեղծված էր… Հորս գերեզմանին հասանք: Քույրս նկատեց, որ հորս մահից հետո իմ դիմագծերն ավելի են նմանվել հորս դիմագծերին: Հորս մահից հետո իմ և մահվան միջև կանգնած մարդ չկար այլևս: Հրաչյա Սարիբեկյան Մահը խակ մրգի պես հասնելուն է սպասում կյանքի բղավոցը` ծաղկում ճյուղերին, ու մենք ինչ որ բարձրության վրա երկինք - երկրի արանքում ապրելով ենք զբաղված Շահին Մանսուռի Առանի Մահը դուռը չի թակում, բանալիով չի բացում, դուռ թակող մահը մահ չէ, հաստատ հարկայինի աշխատող է, փոստատար կամ հյուր` աղավաղված դեմքով ու մեռելների հազը կոկորդում: Ռասուլ Յունան ( իրանական, սպասող մարդու օրագրից)

Հեսսեի ‹‹Սիդհարթան››

Եվս մի անգամ համոզվեցի, որ ոչ մի կրոն/ուսմունք/քարոզող/սուրբ/Բուդդա չեն կարող մարդուն էդ ցանկալի խաղաղությանը, ինքն իրեն գտնելուն հասցնել, որովհետև ամեն մեկն իրա գծած/պլանավորած ճանապարհը մենակով պետք ա անցնի: Ու էդ իմաստով ամեն մեկն ունի իր անձնական ուսմունքը, որը միմիայն իրեն ա պատկանում, իրեն ա կարողանում օգնել, ուրիշ ոչ մեկին: հենց էդ պակասությունն էր, որ Սիդհարթան գտավ Գոթամայի ուսմունքի մեջ:  Բայց մյուս կողմից Հեսսեի էս գործն ինքն իրանով արդեն ուսմունք ա, ինքը բերում հասցնում ա նրան, որ ուրիշներից ձեռք բերված գիտելիքը չի, որ սովորեցնում ա ապրել, այլ սեփական փորձը: Ու նաև էն, որ բառերը/մտքերը/գաղափարները օդի մեջ կախված բաներ են, ու իրական են առարկաները, էն, ինչը շոշափելի ա: Ապրի Հեսսեն, որ ինձ անընդհատ հիշեցնում ա, որ ամենակարևորը ինքնավերլուծությունն ա:

մառախուղյան մտքեր

The mist ֆիլմում ( ով որ տեսել ա կհիշի, ով որ չի տեսել թող չնայի էդ ֆիլմը երբեք, երբեք, երբեք) մի պահ կա, որ կանանցից մեկն ինքնասպան ա լինում` դեղեր խմելով: Ուրեմն կողքից մտածում ես ինչի էլի, սաղ շուրջդ մեռնողներ են, մահը կողքերդ ֆռֆռում ա, դու բռնում ինքնասպան ե՞ս լինում: Ոնց որ հատուկ շատացնես իրեն: Ու էս ֆիլմում լիքը տարբեր կերպարներ կան, ովքեր էդ սարսափելի իրավիճակին տարբեր ձևերով են արձագանքում. մեկը վախից տակն ա անում, մյուսը պայքարում ա, էն մեկն առիթից օգտվում ա, մեկը սթափ ա, մյուսը հիստերիկ, մեկը լացում ա, մյուսը ատամները սեղմած դիմանում ա: Ու որ հիմա մտածում եմ` ես որ մեկը կլինեի էդ ժամանակ, մտքիս մենակ էն ինքնասպան լինողն ա գալիս: Հա, ես կբռնեի ու դեղեր կխմեի: Դա կամ թուլություն ա կամ չափից դուրս շատ ազատության ձգտում էն պահերին, երբ որ դու իրավունք չունես տենց բաների մասին մտածելու: Ինքնասպան լինելով դու քեզ վեր ես դասում մնացածից, ովքեր կողքդ տանջվում են: Ցույց ես տալիս, թե դու ինչքան կաս, որ փոխանակ սպասես գան քեզ ուտեն, քո կամքով ես մեռնում: Դու մինչև վերջին պահը քեզ բար...

Մարդիկ ու մահը

Մարդիկ ու մահը Երբեք Ոչ մի դեպքում Չեն լինելու հաշտ Եթե իրենք Մտերիմ են Ուրեմն իրենցից ինչ որ մեկը Կեղծում է Էն օրը Երբ էդ երկուսը սիրեն իրար Ու իրար հետ ձեռք ձեռքի բռնած քայլեն փողոցում Ուրեմն էդ օրը Մահը չի հիշի իր ինքնությունը Ու կդառնա մարդ Մոռանալով թե ինչի համար է ուղարկված Ու էլ ոչմիտեղ չի գնա էստեղից Ու էլ ոչ մեկին Ստիպված չի լինի Հետը վերցնել Գնալուց:

Գլխի ծառ

Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել,  դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը: Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում: Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգա...

քո լույսի տակ

Քո լույսի տակ Ոնց որ արևի շողքը Ձմեռվա մաշկին հենված. Էդ ներքևներում Միջատներից էլ խորը Ծվծվոցի ու իր խլանալու միջև ընկած տարածքում Կսպասես ինձ, չէ՞ Մեկ էլ ցուրտ սիրող Գարնան ծաղկից կհարցնես Թե ինչ բան ա հույսը Ինչ վախենալու՜ Ոնց ասեմ քեզ զգացածս Եթե էդ քո ներքևներում Խլացնում ես ամեն տեսակ Թկթկոցներ ու կտկտոցներ Իսկ բառերդ արմատներ են գցում Իրար հակառակ Նվիրածդ ձմեռվա մաշկից վերցրի Առանց մուտք գործելու Քո էդ տեղը Ուր դու վեր ես ածվում ոտնահետքի` Մի քանի րոպե տևողության Ու չես հայտնվում մինչև իմ գալն Ու քեզ քաղելը Կանաչ լույսին անծանոթ Բառերս թարս արձագանքող Մամռոտած քո էդ ներքևներում Տենց էլ չսպասեցիր ինձ` Մինչև սառած ծաղիկ դառնալս Չհասցրի անգամ համն առնել Ձմեռվա մաշկից վերցրած Քո նվիրածի:

Ջրափոսը, իր ցեխոտ ջուրը, առնետներս, երկնքի անհասկանալի գույնն ու դու

Երկնքի գույնն այսօր անհասկանալի մուգ է: Վազում եմ նեղ ու դատարկ փողոցով: Պատահական ընկնում եմ ջրափոսն ու խեղդվում: Գալիս ես դու ու ինձ հանում ջրափոսից: Բայց ես խեղդված եմ: Ու նույնիսկ չեմ շնչում: Փողոցում առնետներն են վազվզում` պտտվելով ջրափոսի շուրջը: Դու չես թողնում, որ նրանք ինձ տրորեն: Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ առնետներն արդեն վաղուց է, ինչ տրորում են ինձ: - Չքվեք,-գոռում ես, ու երկինքը սևանում է: Դու մաքրում ես ջրափոսը, լվանում ես ցեխն ու սրբում թաց գետինը: Առնետները քեզ չեն լսում, շարունակում են տրորել ինձ` մինչ դու գործովդ ես զբաղված: Երկնքի գույնն էլի անհասկանալի է դառնում: Վերցնում ես ինձ ու հետդ տանում, առնետներիս էլ հետևիցդ քարշ  տալիս: Ջրափոսի տեղը դատարկ է հիմա, գետինը ցեխոտ ու թաց չէ: Բայց երկինքը տրտմում է: Նոր ու էլ ավելի հորդ անձրև է  ուղարկում ներքև: Ջրափոսը լցվում է նորից: Դու ստիպված հետ ես վերադառնում, որ էլի ջրափոսը մաքրես, լվանաս ու չորացնես: Առնետներին էլ հետդ ես բերում, ու իրենք սկսում են էլի ինձ տրորել: Մոտենում ես ջրափոսին ու ինձ խեղդված գտ...

տիեզերագործ

Նվիրեք ինձ Մեկին Ով դուրս է Ինքն իր գլխից, Իր հիշողություններից Ով չի ներառում ինքն իրեն իր մեջ Ով դուրս է իր դեմքից Ու չունի պարունակություն Չունի սեռ ու տարիք Չունի կենսագրություն Ով դեռ ոչ մի անգամ չի լսել և ոչ մեկին Ով երբեք ոչինչ չի սկսել ու մինչև վերջ չի հասցրել Ով չունի ընկալում, Ոչինչ չի տեսնում Ոչնչի ընդունակ չէ Ոչինչ չի սիրում Ոչ մեկին չի խղճում Ու երբեք, երբեք Ցավ չի զգացել Ասեք ինձ տեղը նրա, Ով տեղավորված չէ Ինչ-որ մի տեղ Ու դուրս է Մթնոլորտից Մոլորակներից ու արբանյակներից Տեղավորված չէ ոչ մի տեսակի Տիեզերքում Ով նույնիսկ տեղավորված չէ Ինքն իր ներսում Ով չունի պատեր կամ եզրագծեր Չունի բովանդակություն, Հստակություն Անտեսանելի է Անհոտ, անհամ, չներծծվող Անդեմ է Չունի տևողություն Չունի պայմանականություն Չի շարժվում Բայց ոչ էլ քարացած է Չի աճում ու չի շնչում դուրս է ժամանակից Տարածության մեջ տեղ չի զբաղեցնում Չունի զանգված, կշիռ, չափ Ոչմիբանի հետ փոխկապակցված չէ Ոչնչից կախված չէ Ու ոչ էլ ինչ- որ բան է իրենից կախված Միակ բանը, որն ունի Դատարկությունն է Անկշիռ,  անտեսանելի ու...