Skip to main content

Posts

Հունվարյան հարցեր

Տարվա բառը քեզ համար ֊ մշտնջենական. չէ կատակ եմ անում, երևի՝ վարժանք Ինչ լավ սովորություն ես ուզում ձեռք բերել այս տարի ֊երևի թե առավոտյան շուտ զարթնելն ու համեմատաբար մինիմալիստական կյանք վարելը Մանկությունիցդ անմոռանալի հիշողություն ֊ գյուղի ծիրանանոցից ցոգոլներ գողանալը ու էդ ցոգոլների երկնային համը (մեր սերնդի արգելված պտուղը, ի դեպ) մեկ էլ half-life֊ը խաղալը պապայի հետ ու հետո երազներում խաղի միջավայրում հայտնվելն ու վախից կուչ գալը Անցյալի մարդկանցից ու՞մ կուզեիր հանդիպել ֊ Պոյին, որ թուշը պաչեի ու Անդերսենին, որ քնելուց ինձ համար հեքիաթ կարդար Գիրք, որը ցանկացած պարագայում խորհուրդ տալիս ես ֊ Հարփեր Լիի "To kill a Mockingbird"-ը, որովհետև անտանելի լավն է ու անտանելի հումանիզմ կա մեջը Առանց ո՞ր սովորության չես կարող ապրել֊ առանց մտքումս տարբեր սցենարներով տեսարաններ բեմադրելու ծանոթ մարդկանց մասնակցությամբ. դրա անունը իլյուզացում եմ դրել Որտե՞ղ կուզեիր ապրել ամենաշատը֊ Հայաստանում՝ անխոս։ Դե մեկ էլ կուզեի հաճախ Բլրակ գնալ. վաղուց չեմ եղել Ամենամեծ դժվարությունը, որ հ...

Գրելը կամ գոնե Գրելը սկսելը

Եթե փորձեմ կյանքս բաժանել իրար հաջորդող ժամանակահատվածների, էսպիսի պատկեր կստանամ՝ - ժամանակաշրջան, երբ գրում եմ օրվա/շաբաթվա/ամսվա և ի վերջո տարվա պլանները - ժամանակաշրջան, երբ ես ապրում եմ գրված պլաններին համապատասխան - միջանկյալ փոքրիկ ու դեպրեսիվ փուլեր, երբ ես խախտում եմ կայունության մասին գրողի տարած օրենքը (որն, ի դեպ, էլի ես եմ գրել): Երևի թե մենք յուրաքանչյուրս պիտի ունենանք սեփական արժեքների համակարգը, սեփական նորմերը ու կանոնները, մեկ էլ լիքը սկզբունքներ՝ ուղղակի նրա համար, որ իրենց ամեն օր մի քանի անգամ ոտնատակ անենք: ասում ա. - Կարող ես ստուգել իմ սենյակը դատարկ է, ես չունեմ սկզբունքներ պահելու դարակ (c) Ավելուկ ***************************************************************** Քանի որ աշխարհում ինձ համար ամենաբարդ բանը ուղղակի որևէ նախադասություն անմիջապես ասելն է՝ առանց տաղտուկ նախաբանների ու ծածկագրերի: Մեկ էլ՝ բութերն եմ չարաշահում: ***************************************************************** Որոշել եմ շարքեր սկսել: Ժամանակին ունեի 13 նկար ու կպչուն մտքեր շարքը, նա...

մեռնելու ամենավատ օրը

Վաղ առավոտը ուշ գիշերից բաժանող միջակայքը, որ բարակ, աղոտ ու աննշմար գիծ է՝ շաղված ծեր մարդու շերտավոր աչքերում ու ագռավներն՝ իրենց չարագուշակ նոտաներով. ես վստահ էի, որ բարի է լույսը, բայց կասկածներ ունեի, որ գիշերը չարաշահել եմ նրա բարությունը ու բամբասել արևի մասին՝ առանց հասկանալու. ինձ լույս պետք չէ՝ բղավել եմ ու սարդերը վկա, ականջներիս խշշոցն այդ պահից դադարել է: Հետո փորձել եմ խտացված օրը պահել ձեռքերիս մեջ, բայց այն լպրծուն էր ու միանգամից դուրս է ցատկել ափիցս ու մեկ ուրիշի փորձված ափի մեջ հայտնվել: Ես սիրում եմ, երբ տարածությունը՝ ծնկի եկած լույսը՝ սառը ու անգույն եղանակը՝ ֆանտաստիկ չեզոք ու մոխրագույն ձյունը՝ համարյա կեղտոտ ականջիս ետևից խուտուտ են տալիս ու պատմում անդառնալի պատմություններ՝ անզգայության մասին, անտարբեր ձայնով ու երբեմն մաքրելով կոկորդը՝ միայն ու միայն քաղաքավարությունից: Բայց այդ օրը երկինքը ենթարկվում էր այլ տիրոջը Ճանապարհից շեղվել էի ու որոշել իմ սեփական արահետը գծել հարթավայրում էի ու ցանկանում էի լեռներ փորել՝ տարածությանս խորության հաշվին ու անվերջ կո...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի, դեռևս կային անկյուններ, որ թվում էր՝ բացահայտվելու են, երբ մի քիչ էլ մեծանամ: Ես չէի կարողանում տունն ընկալել ամբողջության մեջ ու սենյակներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նշանակությունն ու իմաստը ուներ իմ մտքում: Ու հետո ես համոզված էի, որ ինձնից թաքցնում են սենյակների գլխավոր իմաստը ու խաբկանքի մեջ էի, երբ պարզվում էր, որ այս մեկը քնելու համար է նախատեսված, մյուսը՝ հյուրերի: Հնարավոր չէ՝ պնդում էի ու շարունակում յուրաքանչյուր սենյակի մեջ գտնել իր մոգականության աղբյուրը: Ննջարանի հետ կապն ամենաուժեղն էր. այն երևակայությանս մեջ կապույտ ու քնեցնող երանգով է տպավորվել, որ ամեն անգամ այդ գույնը հիշելիս մարմնովս հաճելի դող էր անցնում ու սենյակն ինձ ապահովության զգացոմ էր տալիս: Ննջարանում իմ բոլոր մանկական վախերը մեղմանում էին ու վերածվում հեքիաթների, որ հետո անպայման ինքս էի պատմում մայրիկին՝ քնելուց առաջ: Ննջարանում ժամանակը կանգ էր առնում, իսկ դա ցրում էր իմ ...

Սենդվիչներ

- Մեզ յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով,- լսվեց փայտե տանիքին նմանվող սեղանի մոտից, որտեղ թվում էր, թե հնարավոր չէ յոթ ու կես հոգի տեղավորել: Իրենց յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով՝ տարօրինակ արտահայտությունը սրճարանից մի կերպ հասավ խոհանոց առանց ակնառու փոփոխությունների: Խոհարարի օգնականը նորեկներից էր, անունը՝ Մարդուկ: Ոչ ոք չէր հասկանում այդ անվան նշանակությունը, Մարդուկն էլ փորձում էր պատշաճ աշխատանքով ծածկել իր տարօրինակությունները: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը նորեկի գործ է՝ Մարդուկի վրա նետեց աշխատողներից ամենասուր լեզու ունեցողը, ում կատակով Մատուտակ էին ասում: Մարդուկը փորձեց չհանել իր վրայից առեղծվածային պարտականությունն ու անցավ գործի: Խոհանոցը այնքան նեղ տարածք էր զբաղեցնում, որ այնտեղ գտնվողներից յուրաքանչյուրի շնչառությունը լսվում էր ամենուր և խառնվում էր խոհանոցային այլ ձայների հետ, որոնք ընդհանուր քաոսի էին վերածվում: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը այդ խառնաշփոթի մեջ միայն Մարդուկին կհանձնարարվեր: Ի վերջո, ընդունելով իր՝ նորեկի մշտական պարտություն...

Ճոպանուղին, որի ծայրում էիր

Ներսումս երեկվանից դեղնավուն լամպ է վառվում, գիտեմ, որ վաղը քեզ տեսնելու միակ ու վերջին օրս է լինելու: Դրանից հետոյի անորոշությունն այնքան աղոտ է, որ անգամ չեմ մտածում այդ ուղղությամբ: Եթե տեսնեմ քեզ՝ ուրեմն կապրեմ այնքան տարի, որքան նախատեսված է: Դուրս եմ գալիս աշխատանքից, որ վազեմ տուն, որովհետև տանը գտնվելը իմ ու քո միջև եղած հեռավորությունը թեթևացնում է, համենայն դեպս ես այդպես եմ զգում: Տնից դեպի քո տարածք ճանապարհն անգիր գիտեմ. մեզ բաժանում է հինգ երկրային ժամ: Արդեն սովորել եմ կյանքս բաժանել հինգ ժամերի միջև, որ այդ ժամերի միջակայքում ընկած տարածությունը գոնե ինձ բաժին հասնի մարդավարի ապրելու համար: Բայց դեպի քո տուն ճանապարհը երազներումս միշտ ավելի երկար ու ձգձգված է եղել: Ամեն անգամ քեզ մոտ գալուց ես բացի այդ անիծյալ հինգ ժամից, հատել եմ նաև զուգահեռ աշխարհ ոտք դնելու բարդույթները, որովհետև ես ու դու երբեք, տիեզերքի ոչ մի կետում չենք եղել միաժամանակ նույն հողի վրա կանգնած, մեր միջև տարանցիկ գիծ է եղել, մենք միշտ ենք զուգահեռ աշխարհներով բաժանված եղել իրարից: Պայուսակս դասավոր...

***

Հարվածը հարվածի ետևից. տես՝ որ դիմանալը չէ միայն: նոր ցավը վերցնելուց հնի մասին առժամանակ մոռանալն է: *** Ու՞ր ես փախչում, եթե ոտքերդ քեզ մոտ չեն ճանապարհդ՝ քանդված փախչելուդ նպատակը՝ գողացված: *** Զանգի ձայնը՝ ինչ-որ բանի սկիզբ, ինչ-որ բանի վերջ Ապրելը՝ այդ երկուսի արանքում: *** Սև հողի մեջ սև սիրտ ունեցողը իրեն լավ զգաց: Ապրելը դժվար է՝ պատմում էր, պիտի անընդհատ արևի լույսին նայես: *** Հեռվից ինձ՝ խնջույքի կանչողների աղաղակները լսեցի մոտեցա, որ պարզեմ, թե ինչ կար այդ օր սեղանին պարզվեց՝ նախատեսվածը անծանոթի թարմ միսն էր: *** Ու որտե՞ղ է հիմա ջրի մարմինը, այն որ երկինքը նվիրեց ջրին:

բնակելի

Բերանքսիվայր ընկած եմ հատակիդ: Փայտը տեղ-տեղ ամուր է, տեղ-տեղ՝ ոչ: Ոտքերդ դիպչում են գլխիս ու ոտնաթաթերդ փաթաթվում մազերիս: Մատներս չեն կարողանում ազատել մազերս, որովհետև հատակի հակառակ կողմում են: Գլուխս հատակի ներս ընկած հատվածում է: Քթիցս արյունը հոսում է դեպի քո սենյակի դուռը ու դռան արանքով անցնում անհայտ տարածություն: Արյունս զարմանալիորեն մուգ կարմիր է ու անհոտ: Իրարից շատ մեծ հեռավորության վրա ենք գտնվում. այնուամենայնիվ երկուսս էլ նույն սենյակում ենք, բայց տարբեր տարածաչափություններում: Ես հենվում եմ անտեսանելի ծնկներիդ ու քեզնից խնդրում, որ ավելորդ մարդկանց մասին պատմես: Սկսում ես ինձնից ու քեզնից խոսել. ես նեղվում եմ անսպասելի ճշմարտությունից ու մկրատը քո կողմ շպրտում: - Ո՞վ է քեզ թույլ տվել իրեր շպրտել վրաս,- հարցնում ես: Բայց ձայնդ ինձ հասնում է ժամեր անց միայն ու այնքան հեռվից, որ բառերը չեմ կարողանում տարբերակել: Սենյակիդ բոլոր մետաղյա իրերը ժանգոտված են: Ես դա նկատում եմ միայն այն ժամանակ, երբ հատակից գլուխս բարձրացնում եմ: Վզիցդ քրտինք է հոսում ու կրծքավանդակիդ կախա...