Skip to main content

Posts

թռիչք սենյակում

Տղան՝ մութ հայացքով, որ վրաս փռված մատներն էր կոտրում, ասում էր.  Թույլ տուր գիտակցությանդ դուրս գալ մարմնիդ ճանկերից ու տեսնել սպիտակ լույսից բացի այլ վայրեր, թող այն դուրս հոսի ճեղքերից քո ու լցվի սենյակ՝ աշխարհին քեզ միացնող միակ անկյունը. ասում էր ու մատները կոտրում. Անդունդ կա իմ ու քո մեջ՝ լցված այն տաք բաներով, որ միասին պատրաստեցինք  արդեն հանգչող կրակի վրա  ու պարզեցինք իրար՝ ագահության ումպն անելու, գետեր կան դանդաղ հոսող ու կանգ առնող կես ճամփին, երազ կա բոսորագույն,  ցամաքած ծերուկն է նստել ափին ու ձեռքով անում ՝ հազի մեջ խեղդված։ Ու որքան, որքան մեռած մարմիններ՝ իմ ու քո միջեւ, ու իրենք բոլորն իմ հայացքն ունեն, թունավոր բույսեր՝ իրենք իրենց վրա հարձակվող ու թռչունների հոսքեր,  հոսքեր,  հոսքեր։ Կողքիդ պառկած էի, երբ ականջիդ՝ համարյա շշուկով, ասացի․ ուզում եմ քեզ թքել դուրս, ուզում եմ հայտնվես դրսում, ինձնից դուրս, երազիցս դուրս, երազիս դիպչող բաներից էլ դուրս, հեռու մի տեղ,  դառնաս հող ու փուշ, որ գան ու տրորեն քեզ կենդանիներն ազնիվ, համտե...

***

-Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը: Մինչ փորձում էի թույլ չտալ, որ մեր սենյակ ներխուժած ծառի տերևները լցվեն ներս, մայրս հանկարծակի գոռաց. - Ասեղների տուփը էլի կու՞լ ես տվել - Մա՞մ Շրջվեցի իր կողմ՝ տեսնեմ մայրս կարի մեքենայի է վերածվել ու աղմուկով երեք օր առաջ ծակված վերնաշապիկս է կարում: - Նորի՞ց, մամ, ասեցի՝ կկարեմ Բա որ իմանա գուլպաներս էլ են ծակ՝ մտածեցի, հագա կոշիկներս ու դուրս եկա բակ: Մեզ ծանոթ ծառի կողքով վախեցա անցնել, բա որ սկսի անցած անգամվա պես խեժ թքել վրաս: Մի քանի մետր հեռավորությունը պահելով՝ քայլեցի դեպի դիմացի խանութը: Այնտեղ պիտի հանդիպեի կուրսեցուս հորը՝ Արամին, ում ընկերներn իրեն Մեծահոգի Արամ էին ասում՝ մի քիչ ծաղրելով: Արամը մեր շենքի հայտնի դեմքերից էր, ում դիմում էին մեծ ու փոքր գործերի համար:  Մտա խանութ, դռան վրա գրված էր՝ ռադ եղեք, փակ է: - Արամ, ես եմ,- ասացի - Անի՞, ներս արի: Փակվեցինք խանութում: Բախտս բերել է, որ մեզ ոչ ոք երբեք չի բռնացրել, թե չէ՝ կվռնդեին...

Բնոյի մասին

Բնոն անհուսորեն այսուայնկողմ է շրջվում, աչքերն անկախ իրենից տարածության մեջ գլորվելով մեկին են փնտրում ու դեմքիս չեն նայում՝ ամաչկոտ միտումնավորությամբ։ Բնոյի ձեռքին տոպրակ կա, մեջը՝ տորթ, ասել է Բնոն, բայց ես վստահ չեմ տորթի հարցում։ Տոպրակի մեջ շատ հանգիստ կարող է ինչ-որ մեկի փշրված գանգը լինել կամ մի քանի չօգտագործված հագուստ՝ հին ու մաշված։ Երեկ Բնոյի ծնունդն էր, բայց այսօր Բնոն ավելի հասուն չէ, քան երեկ, որովհետև դեռ ամաչում է խոսելիս աչքերիս մեջ նայել. եկել կանգնել է դիմացս ու Էլենի մասին է խոսում։ Աչքերի մեջ կայծեր կան, իհարկե չեմ տեսնում, բայց կայծերից մի քանիսն իմ կողմն են ուղղված, ներկայությունը զգում եմ։   - Հավանու՞մ ես Էլենին,- հարցնում եմ - Չէ,- դեմքիս չնայելով ասում է, հետո ոգևորությամբ ցույց տալիս հեռախոսի մեջ պահած սքրինշոթը՝ Էլենի խիստ մտերմիկ շնորհավորանքով։ Բնոն խառնված է իրար Էլենի զգացմունքների մասին լիարժեք տեղեկություն չունենալուց, ու այդ անիմացությունից ամաչում է հետս խոսի. - Էլենն ընկեր ունի,-  ասում է: Բնոյի իրական անունը հանկարծակի ասելը նրան ...

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է, -այնքան ճիշտ են կազմված, որ ցանկացած օղ իրեն գտնում է այնտեղ։ Լիլիթը միշտ չէ այդպիսին եղել, մի քանի տարի առաջ գլուխը կախ էր քայլում ու հաշվում մայթի նախշերը, անգիր հիշում էր, թե որոնց վրա ինչ բծեր ու ավելորդություններ կային։ Բացի այդ, Լիլիթն իր դասարանում միակն էր, ով կարողացել էր չորս շաբաթից շարունակ հայելու մեջ չնայելու մրցույթը հաղթել։ Այդ ընթացքում սկսել էր իրեն մի տեսակ ներսից տեսնել, հայելիների կողքով անցնելիս էլ ընկղմվում էր մտքերի մեջ, խուսափում էր ինքն իրենից: Իսկ այսօր Լիլիթը վազում է ու բղավում անցորդներին, թե որքան լավն է ինքը.  - Ես պայծառ միտք ունեմ, երևակայությանս ոչ ոք հասնել չի կարող, այ հիմա վազում եմ ու զգում եմ, թե ոնց եմ շողում: Անցորդներն իհարկե չտեսնելու էին տալիս ու շտապում իրենց գործերով, բայց Լիլիթը չէր դադարում իր մասին պատմելը - Ես սովորել եմ ինքս ինձ սիրել, ժամանակին զզվում էի ինձնից, բայց հիմա գիտեմ, թե որքան լավն եմ: Իրականում Լիլի...

խոսիր ինձ հետ

Ինձ հետ խոսիր. անտառի կոները ոտքերիդ տակ են, լռությունը, արտաքսումն ու պարերը՝ կրակի շուրջ քոնն են: Գլուխդ հենիր ազդրերիս ու խոսիր ինձ հետ վերջացել են պատմությունները ու պարզվել է, որ սրի արյունն իսկական չէր ու կրծքավանդակիդ մեջ լող տվող ձկները սատկել են: Խոսիր ինձ հետ, որ մոռացումը չզգամ Որ երազներիս գույնով չներկվեն օրգանիզմիս պատերը: Վարտիքդ թաց է, կանայք մոռացել են քեզ Ու դուրս հանել մայրական խնամքը ներսիցդ: Խոսիր ինձ հետ մեր մտերմության մասին որի հատակագիծը փոխեցիր  ու մատիտի ծայրը՝ հոշոտված: Լսու՞մ ես, մեզնից մեկի երախը բաց է  ու ներսում սպանված կյանքեր կան աննշան կյանքեր, որ մոռացանք ջրել իրենց: Ես առնում եմ քո դատարկության համը սեղմվել ես կոկորդիս ձայնալարերիցս թաց վարտիքդ ես կախել ու ինձ խնդրում ես, որ քեզ խնամեմ: Խոսիր հետս, որ չմեռնեմ թափթփված անկողնումդ Ջրի մարմինը վերցրու քեզ Շողքերը, ստվերների անունները, աստվածների խնամքը վերցրու քեզ Մազերդ սանրիր, հոգնել եմ անշուք տեսքիցդ Գիտե՞ս, որ երազումդ հագուստդ էի լվանում Վրան սպիտակ փշրանքներ կային ու քո հոտը տհաճ էր, անչ...

Ու կղզումս սենյակներ կային

Մարմինդ ասեղնագործված է մարմնիս երակներդ՝ շղթայված երակներիս ու երազդ՝ սիրահարված ենթագիտակցությանս: (շղթաներով ամրացված ենք նույն տարածությանը) Մատներս փաթաթված մատներիդ ու ձեռքդ՝ ծնկներիս վրա վախերդ հավաքած պայուսակումս ու կասկածներդ՝ կախ տված պարանիցս։  մարմինդ արծաթագույն լույսի մեջ ու արցունքներումդ՝ արյանս բաղադրությունը։  շուրթերիդ գույնը՝ արտացոլված ոտնաթաթերիս ամրացված հայելուն. Ծովի մեջ՝ մեռած մարդիկ  ու քո մարմինը հասկանում է կղզուս բնակիչների լեզուն  ու նրանց հետ խարույկի մոտ երգեր է հյուսում ու քո մարմինը սիրում է կղզուս բնակիչներին, բայց նաև գիտի, որ լքելու ժամանակը գալու է։ Գնացքը սև խոռոչների միջով ընթանում է դեպի քո ծառացած մարմինը  ու քեզ անտեսելով՝ ներսումդ հյուսված նուրբ լարերը հավաքում իր մեջ  ու սարդոստայն հյուսում դրանցով ու քո սպիերը նոր են ու թարմության հետքեր են կրում իրենց վրա Դեղին, կարմիր ու վարդագույն թելերով հյուսված ես ներքին օրգաններիս ու սնուցումը՝ միայն քեզնով Մարմինդ ասեղնագորված մարմնիս ձայնդ՝ հոդերիս ներսում պահ...

Հունվարյան հարցեր

Տարվա բառը քեզ համար ֊ մշտնջենական. չէ կատակ եմ անում, երևի՝ վարժանք Ինչ լավ սովորություն ես ուզում ձեռք բերել այս տարի ֊երևի թե առավոտյան շուտ զարթնելն ու համեմատաբար մինիմալիստական կյանք վարելը Մանկությունիցդ անմոռանալի հիշողություն ֊ գյուղի ծիրանանոցից ցոգոլներ գողանալը ու էդ ցոգոլների երկնային համը (մեր սերնդի արգելված պտուղը, ի դեպ) մեկ էլ half-life֊ը խաղալը պապայի հետ ու հետո երազներում խաղի միջավայրում հայտնվելն ու վախից կուչ գալը Անցյալի մարդկանցից ու՞մ կուզեիր հանդիպել ֊ Պոյին, որ թուշը պաչեի ու Անդերսենին, որ քնելուց ինձ համար հեքիաթ կարդար Գիրք, որը ցանկացած պարագայում խորհուրդ տալիս ես ֊ Հարփեր Լիի "To kill a Mockingbird"-ը, որովհետև անտանելի լավն է ու անտանելի հումանիզմ կա մեջը Առանց ո՞ր սովորության չես կարող ապրել֊ առանց մտքումս տարբեր սցենարներով տեսարաններ բեմադրելու ծանոթ մարդկանց մասնակցությամբ. դրա անունը իլյուզացում եմ դրել Որտե՞ղ կուզեիր ապրել ամենաշատը֊ Հայաստանում՝ անխոս։ Դե մեկ էլ կուզեի հաճախ Բլրակ գնալ. վաղուց չեմ եղել Ամենամեծ դժվարությունը, որ հ...

Գրելը կամ գոնե Գրելը սկսելը

Եթե փորձեմ կյանքս բաժանել իրար հաջորդող ժամանակահատվածների, էսպիսի պատկեր կստանամ՝ - ժամանակաշրջան, երբ գրում եմ օրվա/շաբաթվա/ամսվա և ի վերջո տարվա պլանները - ժամանակաշրջան, երբ ես ապրում եմ գրված պլաններին համապատասխան - միջանկյալ փոքրիկ ու դեպրեսիվ փուլեր, երբ ես խախտում եմ կայունության մասին գրողի տարած օրենքը (որն, ի դեպ, էլի ես եմ գրել): Երևի թե մենք յուրաքանչյուրս պիտի ունենանք սեփական արժեքների համակարգը, սեփական նորմերը ու կանոնները, մեկ էլ լիքը սկզբունքներ՝ ուղղակի նրա համար, որ իրենց ամեն օր մի քանի անգամ ոտնատակ անենք: ասում ա. - Կարող ես ստուգել իմ սենյակը դատարկ է, ես չունեմ սկզբունքներ պահելու դարակ (c) Ավելուկ ***************************************************************** Քանի որ աշխարհում ինձ համար ամենաբարդ բանը ուղղակի որևէ նախադասություն անմիջապես ասելն է՝ առանց տաղտուկ նախաբանների ու ծածկագրերի: Մեկ էլ՝ բութերն եմ չարաշահում: ***************************************************************** Որոշել եմ շարքեր սկսել: Ժամանակին ունեի 13 նկար ու կպչուն մտքեր շարքը, նա...