Օր առաջին. Կապույտ փողկապով պարոն, կասեք` ինչից է, որ գետերը հոսում են - թեքության շնորհիվ - ո՞ր թեքության - քեզ ո՞րն է պետք - որն էլ ասեք` կուրախանամ Օր հինգերորդ. Պարոն կապույտով փողկապ, մտածել եմ թեքության մասին: ջրվեժն ինչու՞ գետ չէ - որովհետև ջրվեժ է - բայց թեքություն ունի - դու էլ թեքություն ունես - դեպի՞.. - հակառակ ուղղությամբ - ե՞ս էլ եմ գետ - չէ, ջրվեժ ես Օր չորրորդ Պուտիկավոր պայուսակով պարոն, եթե ձեր աչքերը փակեն ու քամի փչեն ձեր ուղղությամբ, կիմանա՞ք որ տեսակի քամին է - վախենամ` հա - մի վախեցեք Օր երկրորդ Պարոն` մեծ գլխարկով, իսկ եթե մեզ պատմեք գոյություն չունեցող կղզու մասին, կհավատա՞նք - էն էլ ոնց ...
Մարի Մելիքյան