Skip to main content

Posts

Մահ

Ես մահացա ինն անց երեսուն րոպեին, երբ Բարիդսկի փողոցի լույսերը դեռ չէին վառել։ Ես շտապում էի տուն և ճիշտն ասած տրամադրություն չունեի զբոսնելու Բարիդսկուն կից գտնվող այգում։ Այդ օրն իմ կյանքի ամենաանհաջող օրն էր։ Առավոտյան ես արթնացա շատ ուշ և այդ պատճառով ուշացա մի շատ կարևոր հանդիպումից։ Արթնանալուց հետո փորձեցի նախաճաշ պատրաստել, որը նույնպես անհաջող ստացվեց, և ես ստիպված եղա պատվիրել որևէ բան՝ սովամահ չլինելու համար։ Հետո սկսվեց զանգերի տեղատարափն այն անձանց կողմից, որոնց հետ պետք է հանդիպեի։ Ես անջատեցի հեռախոսն ու տանից դուրս եկա։ Դեռ ժամը երեքն էլ չէր, երբ ուժեղ գլխացավ սկսվեց և ստիպված եղա տուն վերադառնալ, քանի որ մոռացել էի խմել բժշկի նշանակած հաբերը։ Տուն հասնելուց հետո հասկացա, որ բանալին տանն եմ թողել։ Ինքս ինձ հայհոյելով ոտքով հարվածեցի դռանը, որով կատաղեցրի հարևանի շանը, և որն էլ սկսեց միալար հաչալ, ու ես ստիպված եղա փախչել այդտեղից։    Եվ դրանից բացի գլխացավս ուժեղացավ և ես լուռ շտապեցի դեղատուն։ Լավ էր՝ գրպանումս գումար կար և ես դեղատանը պարտք մնացի այդ հաբերի գ...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Հանուն ամբոխի

նկարի հեղինակ՝ Ե․ Թադևոսյան Պատրա՞ստ ես մոռանալ ինքդ քեզ ու տրվել մարդկանց։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն մարդկային ժպիտի մոռանալ էությունդ։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես ջնջել հետքերդ ու շարժվել միայն մարդկանց հետքերով։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն մարդկային ճշմարտության, հանուն մարդկային գեղեցկության ուրանալ քո ճշմարտությունը։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն ամբոխի քեզ դեմ գնալ ու դառնալ մարդկանց բարեկամը։ Պատրաստ եմ։ Դե ուրեմն ընտրիր դիմակդ Դիմակդ ընտրելուց հետո մարդիկ կսկսեն ժպտալ քեզ։ Դու պիտի հրճվես այդ ժպիտներից։ Եթե ուզում ես դառնալ մարդկանց բարեկամը, պիտի շողոքորթես նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սկսել քեզ շողոքորթել։ Այդ ժամանակ արդեն դուք կհռչակվեք իսկական բարեկամներ։ Պիտի սիրես մարդկանց օրենքները, պիտի ընդունես իրենց ճշմարտությունը, պիտի համարես գեղեցիկ այն ամենը, ինչը մարդիկ են գեղեցիկ համարում։ Ու երբեք, լսու՞մ ես, երբեք ժպիտդ իրականության հետ չփոխես, թե չէ հենց նույն րոպեին ձեր բարեկամությունը կավարտվի։ Կգնաս ուղիղ մարդկանց հետքերով, աջ կամ ձախ չթեքվես։ Կքայլես ...

Enter

A.M. Առավոտ է։ Արթնանում ես զարթուցիչի ձայնից։ Զզվելով բացում ես աչքերդ, կտրում ես զարթուցիչիդ ձայնը։ Վեր ես կենում, մոտենում ես պահարանիդ, բացում ես այն, ավելի ճիշտ երկու անգամ կտտացնում ես վրան. կոդ է ուզում։ Հավաքում ես կոդը, բացվում է։ Ընտրում ես հագուստդ, դուրդ չի գալիս՝ նորից տեղն ես դնում։ Ընտրում ես հաջորդը, էս մեկն էլ իսկական հագուստ չի՝ շորթքաթ է։ Վերցնում ես մյուսը, փորձում ես՝ ֆորմատը փոքր է, վրադ չի լինում։ Գրողը տանի. ուզում ես հետ դնել, բայց հիշում ես, որ երեք անգամ սխալվելուց հետո արգելափակվում է, նոր կոդ է ուզում։ Երկար–բարակ պատմություն է, դրա ժամանակը չունես։ Իքսով փակում ես պահարանը։ Ինչ արած, ստիպված փոքր ֆորմատով պիտի յոլա գնաս։ Հետո անցնում ես լոգարան։ Էստեղ էլ է կոդ ուզում։ Մունաթով հավաքում ես կոդը, բացում ես ծորակը՝ ջուր չի գալիս։ Ախր ինտերնետի կապն էստեղ թույլ է։ Ստիպված ես հին ջրով յոլա գնալ։